Շատ ժպտացեք. այսօր ժպիտի համաշխարհային օրն է
Ամեն տարի հոկտեմբերի առաջին ուրբաթ օրը նշվում է Ժպիտի համաշխարհային օրը /World Smile Day/:
Աշխարհն այս հրաշալի տոնի համար պարտական է նկարիչ Հարվի Բելլին, ով ով 20-րդ դարի կեսին բնակվում էր ԱՄՆ-ում:
Նրա ստեղծագործությունները ոչնչով աչքի չէին ընկնում: Քննադատները նրանով առանձնապես չէին հետաքրքրվում եւ նրա նկարներին անմահություն չէր սպառնում: Բայց մի անգամ նրան էին դիմել «State Mutual Life Assurance Company of America» ապահովագրական ընկերության ներկայացուցիչները ՝ խնդրելով ստեղծել որեւէ վառ ու տպավորիչ խորհրդանիշ՝ ընկերության այցեքարտը:
Հարվին առանց երկար մտածելու վերցրեց ու պատվիրատուներին առաջարկեց այն, ինչ հիմա ինտերնետի բոլոր օգտատերերն անխտիր անվանում են «սմայլիկ»՝ ժպտացող դեղին դեմք: Պատվիրատուները վերցրել էին Բելլի աշխատանքը, նրան հիսուն դոլար վճարել, այդ դեմքով տարբերանշաններ պատրաստել ու բաժանել ընկերության ամբողջ անձնակազմին: Այդ «այցեքարտի» հաջողությունը գերազանցել էր բոլոր ակնկալիքները: Ընկերության հաճախորդները հիացած էին այդ նորամուծությունից ՝ բառացիորեն մի քանի ամսվա ընթացքում ավելի քան տասը հազար «սմայլիկ» կրծքանշան թողարկվեց, հայտնում է Calend-ը:
Ժպիտի համաշխարհային օրն առաջին անգամ աշխարհում տոնվել է 1999թ.: Օրվա կարգախոսն է՝ Do an act of kindness. Help one person smile, ինչը նշանակում է. «Բարի գործ արա: Օգնիր, որ գոնե մեկ մարդ ժպտա»:
Եվ այդ օրվանից սկսած ամբողջ աշխարհի կողմից այս տոնը նշվում է զանազան միջոցառումներով ու ֆլեշմոբերով: