19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Ջոն Քերին շնորհավորել է Հայաստանին` Անկախության օրվա առթիվ

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին Նախագահ Բարաք Օբամայի և ԱՄՆ-ի ժողովրդի անունից շնորհավորել է Հայաստանին’ Անկախության օրվա’ սեպտեմբերի 21-ի առթիվ: Ինչպես հայտնում է ԱՄՆ պետքարտուղարության կայքը, Քերին նշել է, որ ԱՄՆ-ը գնահատում է հարաբերությունները Հայաստանի հետ:

«Դրանք այժմ առավել ուժեղ են, քան երբևէ, ինչն ապացուցում է ամերիկյան ներդրումների այսօրվա պատմական մակարդակը հայաստանյան տնտեսության մեջ: Մենք շնորհակալ ենք հայկական զորքերին’ միջազգային խաղաղության պահպանման առաքելությունների շրջանակում նվիրվածության և զոհաբերության համար, և կարևորում ենք հայերի բազմաթիվ ձեռքբերումները, ովքեր հարստացրել են երկու ժողովուրդների մշակութային հյուսվածքը»,- նշել է Քերին` շեշտելով, որ ԱՄՆ-ը Հայաստանի գործընկեր է և բարեկամ:

«Շնորհավորում ենք և մաղթում աշխարհի բոլոր հայերին խաղաղ և առատ տարի»,- նշել է Քերին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ