29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Տղամարդը խանութում ծեր կնոջն այնպես է հարվածել, որ նա նոկաուտի է ենթարկվել /վիդեո/

Սարսափելի միջադեպ է տեղի ունեցել Ռուսաստանի Սիզրանի քաղաքի խանութներից մեկում: Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում երեւում է, թե ինչպես է երիտասարդ տղամարդը բռունցքով հարվածքում կողքին կանգնած ծեր կնոջը, ապա վերցնում իր արած առեւտուրն ու հանգիստ հեռանում խանութից:

Միջադեպի կադրերը ֆիքսել են խանութի տեսախցիկները: Հարվածից հետո կինը ուշաթափվել է, խանութի աշխատակիցներն անմիջապես շտապօգնություն են կանչել: Առայժմ նման արարքի պատճառը պարզ չէ, քանի որ կադրերում երեւում է, որ նրանք ոչ խոսում են, ոչ էլ անգամ նայում իրար: Ամենայն հավանականությամբ, նրանց միջեւ խանութի ներսում է ինչ որ կոնֆլիկտ տեղի ունեցել, գրում է LifeNews –ը:

Ոստիկանությունը ձերբակալել է 27-ամյա Վլադիսլավ Կոնդրատենկոյին, վերջինն ասում է, որ հիշողության կորուստ ունի եւ ոչինչ չի հիշում:

Տուժած թոշակառու կինն էլ ասել է, որ նախկինում երբեք չի տեսել երիտասարդին, ոչ էլ վիճել են: Պարզապես ինքը դրամարկղի հերթում նրա կողքին կանգնած է եղել, երբ դեմքին հարված է ստացել:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ