Կրկեսում ներկայացման ժամանակ ակրոբատուհին ցած է ընկել 8 մետր բարձրությունից /ֆոտո, վիդեո/
Մոսկվայի Վերնանսկոե կրկեսի ներկայացման ժամանակ դժբախտ պատահար է տեղի ունեցել: Ակրոբատուհին ցած է ընկել 8 մետր բարձրությունից հենց հնարքի ժամանակ` հարյուրավոր հանդիսատեսի աչքի առաջ, հայտնում է ntv.ru-ն:
Քսենիա Յոլկինային ծանր վիճակում, բազմաթիվ կոտրվածքներով տեղափոխել են հիվանդանոց, բժիշկները պայքարում են աղջկա կյանքը փրկելու համար:
Թատրոնի տնօրեն Էդգար Զապաշնին միջադեպից հետո ասել է, որ աղջիկը հնարքի ժամանակ սխալ է թույլ տվել, ձեռքը բաց է թողել, թեեւ այդ պահին պետք է բռնվեր պարանից, այդ պատճառով էլ տեղի է ունեցել դժբախտությունը:
Ականատեսները ակրոբատուհու վայր ընկնելը նկարահանել են: