06 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Մեր շերեփն արդեն չպիտի թղթե լինի. Զարուհի Փոստանջյան /վիդեո/

Քիչ առաջ  ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում մեկնարկեց  «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին»՝ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի հեղինակած օրինագծի քննարկումը: «Դուք ծանոթ եք կառավարության  եզրակացությանը, որտեղ մատնանշվում է, որ կառավարությունը դեմ չէ Արցախի ճանաչմանը,  բայց ժամանակի հետ կապված խնդիր կա: Կարծում եմ՝ այս  հանձնաժողովը այսօր  պիտի դրական որոշում կայացնի: Առնվազն մեծ օրակարգ պիտի մտնի այս հարցը: […]

«Մարդիկ կան` երազում տեսնում են` վաղն ինչպես են թալանելու մեր երկիրը»

«Կասկած կա, որ այդ ամենը կյանքի կկոչվի», – անդրադառնալով վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը`  Henaran.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը: Հիշեցնենք` վարչապետն իր հայտարարությունում շեշտել էր` հարկ է խնայողություններ անել, պետական կառավարման ապարատը  ավելի կոմպակտ դարձնել ու օպտիմալացնել, ակտիվ պայքար մղել կոռուպցիայի դեմ և այլն: «Ինչպես հասարակ քաղաքացիները, այնպես էլ կառավարողները հասկացան՝ նման ձևով կառավարելն ու […]

Պրոտոկոլային

‹‹Այս պատերազմը ավելի է հեռացրել Հայաստանի ու Ադրբեջանի տեսակետները: Ադրբեջանն  ասում է՝ Արցախը պիտի իրենցը լինի, մենք էլ իրավացիորեն ասում ենք՝ նման բան լինել չի կարող: Այս պարագայում երկու նախագահների հանդիմումը  եթե նույնիսկ կայանա,  լինելու է  պրոտոկոլային հանդիպում››, – անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը՝   Henaran.am -ի հետ զրույցում նշեց ‹‹Նոր ժամանակներ›› կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: […]

Թող հենց ինձնից էլ սկսեն. Վարդան Այվազյան /վիդեո/

«Թող սկսեն ուսումնասիրություններ անել, թող հենց ինձնից էլ սկսեն, ես դեմ չեմ. թող պարզվի, երևա՝ մեր հիմնախնդիրները որտեղ են: Ես դատավորի, Վանգայի, Աստծո առաքելություն չունեմ, չեմ կարող ասել՝ ով  ինչ է անում», – այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեցնախկին բնապահպանության նախարար, ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը: Լրագրողների դիտարկմանը, թե պատգամավորների մեծամասնությունն դղյակներ եւ հսկայական կարողություն ունեն. որտեղի՞ց նրանց […]

«Արցախի ճանաչումը խաղաղության միակ երաշխիքն է». քաղաքագետ/վիդեո/

«Բանակցությունները անհրաժեշտ են, որովհետև հարցը ռազմական ճանապարհով մինչև վերջ չի կարող գնալ»,-այսօր՝ մայիսի 13-ին «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Աղասի Ենոքյանը: Քաղաքագետի խոսքով՝ Սարգսյան-Ալիև հնարավոր հանդիպմանը բազմաթիվ հարցերի պատասխան կհնչի: «Արցախի ճանաչումը խաղաղության միակ երաշխիքն է»,-ընդգծեց քաղաքագետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Քոչարյանի հետ` այլ կերպ

«Նմանատիպ հանդիպումները նորմալ են:  Քոչարյանը պաշտոնավարել է Արցախում։ Բնական է՝ նա չէր  կարող անմասն մնալ այս իրավիճակներից, պիտի իր մասնակցությունը բերեր, հանդիպեր Արցախի նախագահին», – անդրադառնալով  Բակո Սահակյան-Ռոբերտ Քոչարյան հանդիպմանը՝ Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։ Ի դեպ, Բակո Սահակյանը հանդիպեց  Տեր-Պետրոսյանի հետ, հանդիպման մանրամասները ներկայացվեցին հանրությանը, իսկ այս դեպքում պարզապես հանդիպման մասին  կարճ ինֆորմացիա […]

Մոլախոտերի մեջ

‹‹ՀՀ նախագահի գնահատականների կոշտացումը հանգեցրեց նրան, որ այսօր մեր համանախագահ գործընկերները հանդես են գալիս հայտարարությամբ, որտեղ զետեղված են մտքեր, որոնք արտահայտել է մեր նախագահը››, – ՀՀԿ ԳՄ նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում  այսպիսի տեսակետ հայտնեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Անդրադառնալով  ներքաղաքական դիրքորոշումներին, մասնավորապես վարչապետ Հովիկ Աբրահամյանի շրջադարձային որակվող հայտարարությանը՝  Շարմազանովն ընդգծեց. ‹‹Այս հայտարարությունը տեղավորվում է նախագահ […]

Ցունամին հասավ ՀՀԿ-ի դուռը

Եվրատեսիլի ցունամին ՀՀԿ-ի դուռն էլ թակեց: Կուսակցության խոսնակին այսօր ԳՄ նիստից հետո լրագրողները հարց ուղղեցին: ‹‹Շատ էլ ճիշտ է արել, որ  բարձրացրել է մեր դրոշը: Մեր իրավունքն է՝ կբարձրացնենք Արցախի՞, թե՞ Մեծ Հայքի, Տիգրան Մեծի ու  Արևմտյան Հայաստանի դրոշը: Մեր մասնակիցը ճիշտ է արել, որ ծածանել է Արցախի դրոշը››, – ասաց Շարմազանովը:

Ձգել ոչ թե գոտիները, այլ ձեռնաշղթաները

‹‹Շատ վաղուց է եկել ժամանակը, որ այս երկրում ոչ թե գոտիները ձգեն, այլ այն մարդկանց ձեռնաշղթաները, ովքեր թալանել են երկիրը››, – անդրադառնալով վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը՝ Henaran.am-ի հետ զրույցում ասաց ‹‹Նոր ժամանակներ›› կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը: Վերջինս ընդգծեց՝ մեր առջև ծառացած խնդիրների լուծման համար կան այլ ուղիներ, քանի որ գոտիները ձգելով այս պարագայում հարց չի լուծվի: ‹‹Եթե […]

Ճնշում կլինի

«ՀՀ նախագահը բանակցություների վերսկսման համար երեք պայման էր դրել, ինչպես հիշում եք, ու այդ պայմաններից և ոչ մեկը դեռևս  կյանքի չի կոչվել: Հիմա ճիշտ կլինի, եթե մենք մեր  այսպես ասած՝ կոշտությունը պահպանենք: Որպեսզի ուրիշներն  ընդունեն ու մեր խոսքը  ու այն կշիռ ունենա, պետք է մեր խաղի կանոններին նայենք ու պահպանենք դրանք: Եթե մենք խնդիրներ ենք դրել, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

Ամենաընթերցված