14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Ովքեր են սեպ խրողները

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը վստահեցնում է` իրենք շատ լավ գիտեն, թե ովքեր են լուրեր տարածում, թե վարչապետ Կարեն Կարապետյանը շուտով հրաժարական է տալու, և թե իբր նախագահի ու վարչապետի միջև հակասություններ կան: Henaran.am-ի հետ զրույցում Բաղդասարյանն ասաց.  «Հրաժարականի մասին ոչ մի լուր հավաստի չէ, պատճառ էլ, առիթ էլ չկա: Վարչապետի կողմից էլ նման ցանկություն չի եղել, դա պարզապես լրատվամիջոցների կողմից շրջանառվող հերթական լուրերն են»:

Ըստ Վահրամ Բաղդասարյանի` նախագահի ու վարչապետի միջև սեպ փորձում են խրել այն մարդիկ, ովքեր պետականամետ չեն, ովքեր կողմ չեն պետության զարգացմանն ու Կառավարության ծրագրերի իրականացմանը:

ՀՀԿ-ական պատգամավորը հիշեցրեց նախագահի` օրեր առաջ արած հայտարարությունը, թե վարչապետի փոփոխության համար որևէ պատճառ չկա: «Մենք պետք է հնարավորություն տանք Կառավարությանն  աշխատելու»,-ընդգծեց նա ու հավելեց, որ Կառավարությունն աշխատում է, դրական ու շոշափելի արդյունքներն էլ տեսանելի կլինեն:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ