01 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Մարտի 1-ի մեղավորները. Քոքոբելյանը նկատում է

«2008 թվականի մարտի 1-ին կատարվածի համար մեղավոր են այն ժամանակվա իշխանության բոլոր ներկայացուցիչները»,-այս մասին այսօր՝ մարտի 1-ին, լրագրողների հետ զրույցում նշել է  «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը: Քոքոբելյանի խոսքով՝ ինքն անուններ կարող է տալ, բայց խուսափում է դրանից հաշվի առնելով անմեղության կանխավարկածը. «Անուններ իհարկե կարող եմ տալ, այդ մարդկանցից շատերը հիմա նույնպես իշխանության մաս […]

Գործարարներին սկսել են արժևորել

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գարեգին Նուշիկյանը համաձայն է, որ շոշափելի փոփոխություններ  կան գործարարության ոլորտում, ինչի մասին վարչապետն էր նաև խոսում: «Մոտեցումը շատ դրական ու ողջունելի է, պատճառներից մեկն էլ երևի թե դա է, որ գործարարներին ավելի է արժևորում կառավարությունը, և ավելի կարևորում են նրանց աշխատանքը, ինչը պիտի ավելի շուտ արվեր, քանի որ երկրի տնտեսության ողնաշարը […]

Ալիևն ու Մեհրիբանը «կայֆավատ» են լինում. Բոնդո /տեսանյութ/

«Իմ կարծիքով` պատերազմ չի լինի, քանի որ Ալիևը գիտի, որ տանուլ կտա: Մենք ոչ միայն զենքով, այլ հոգով ենք զինված ու մեր պապական հողերը իրենց չենք տա»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատամարտիկ, հրամանատար Արագած Մկրտչյանը (Բոնդո)` անդրադառնալով շփման գծում վերջին օրերի լարվածությանը եւ հարցին` արդյոք նոր ռազմական արկածախնդրության կդիմի Բաքվի առաջնորդը ապրիլյան պատերազմից մեկ տարի անց: […]

Միջազգային գնահատականներ սպասելու պահը

Արցախի նորացված սահմանադրությանը հատկացված հանրաքվեի գրեթե անթերի անցնելը եւ մանավանդ միջազգային դիտորդների այդ ուղղությամբ տված գնահատականը բնական է, որ պիտի անհանգստացնեին Բաքվի պետական շրջանակներին: Այդ օրերին անհրաժեշտ էր հակակշիռ քայլ միջազգային հանրության ուշադրությունը շեղելու եւ միջազգային քաղաքական իրավաչափություններին ընդառաջ տնօրինում կատարելու: Ադրբեջանի փոխնախագահությունը կնոջով օժտելու մոտեցումը կարող էր նկատվել այդ իրավաչափություններին համահունչ որոշում, եթե… Միջազգային […]

ՀՀԿ-ի առաջին տասնյակի ինտելեկտը

Ինչպիսին է հասարակական քննադատության թիրախում գտնվող իշխող ՀՀԿ-ի նախընտրական ցուցակը, Henaran.am-ի խնդրանքով մեկնաբանելով հարցը` նախկին պատգամավոր, աստվածաբան Վարդան Խաչատրյանը մասնավորապես նշեց. «Ցուցակը որպես կուսակցական սերնդափոխության ապացույց, ներկայանալի է. կան մարդիկ, որոնց ինտելեկտը բավարար է, հատկապես առաջին տասնյակում, խոսք չի կարող լինել, բայց դա իշխանական այն հատվածն է, որ օլիգարխներ չեն ու իրենց անձնական շահերն էլ անձնական խաղին […]

Ինձ նեղացնել ուղղակի հնարավոր չի, քանի որ ես պատերազմ տեսած մարդ եմ. փոխմարզպետը անկեղծացավ

«Ինձ նեղացնել ուղղակի հնարավոր չի, քանի որ ես պատերազմ տեսած մարդ եմ: Ինչ է նշանակում՝ մտել են իմ տարածք: Մարդիկ պետք է հասկանան, որ Կոտայքի մարզը մի ընտրատարածք է: Եւ յուրաքանչյուր  ռեյտինգային թեկնածու՝ բոլորը իրավունք ունեն ցանկացած տեղում իրենց խոսքը ասել:Ես բոլորի հետ էլ լավ հարաբերությունների մեջ եմ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կոտայքի փոխմարզպետ , […]

Ինչու է Նիկոլ Փաշինյանը լռում

«Բոլորն նրանք, ովքեր հստակ չեն հայտարարում, որ Հանրապետականի հետ կոալիցիա չեն կազմելու, ուրեմն ընդդիմության անվան տակ մասնակցում են, որպեսզի ՀՀԿ-ի հետ հետագայում կոալիցիա կազմեն»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության անդամ, ԱԺ պատգամավոր, «Ելք» դաշինքի պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանը: «Թույլ տվեք կանխատեսել, որ այսօրվա ընտրություններին մասնակցող ուժերից առնվազն 5-ը պոտենցիալ Հանրապետական ուժեր […]

ՎՊ նորընտիր նախագահի խոստումը (տեսանյութ)

«Նախևառաջ թիրախները որոշելիս մենք պետք է ուսումնասիրենք այսօրվա դրությամբ տեղի ունեցող գործընթացները: Շուրջ մեկ տարի է՝ ես Վերահսկիչ պալատի աշխատանքներին ծանոթ չեմ, մանրամասն կծանոթանամ աշխատանքներին, և թիրախների մասին հրապակայանորեն կհայտարարենք: Մենք ունենք Ազգային ժողովի կողմից հաստատված ծրագիր, ունենք հնարավորություն, որ թույլ է տալիս ինքնուրույն ծրագրեր ու թիրախներ մշակել, այդ ամեն մասին կտեղեկացնենք»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների […]

Ադրբեջանը շարունակում է խեղաթյուրել փաստերը /տեսանյութ/

29 տարի է անցել  սումգայիթյան ջարդերից, սակայն   հայկական կողմը դեռևս  չունի միջազգային հանրության կողմից դատապարտման ալիքը, որը սպասում էր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման  ընթացքում ասաց ԵՊՀ դասախոս, պատմաբան Գևորգ Մելքոնյանը: «Երկրորդը՝ մինչ օրս լուծված չէ Սումգայիթի հայության իրավական փոխհատուցման խնդիրը, 29 տարի անց մենք ունենք Ադրբեջանի կողմից պետական մակարդակով փաստերը բացահայտ խեղաթյուրելու […]

Ոչ մի մանդատ որևէ արժեք չունի, եթե հանրությանը բևեռացնում ենք. Կարեն Կարապետյան (տեսանյութ)

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանը կողմ չէ վարկանիշային ցուցակներով ընտրություններին։ «Եթե լինեմ ազնիվ, այդ նախագծի քննարկման ժամանակ ես եղել եմ այն անձանցից, ով դեմ է եղել։ Հիմա ունենք այն, ինչ ունենք»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նա։ Ըստ պատգամավորի՝ այս համակարգը կարող է լարվածություն առաջացնել հանրության շրջանում։ «Ժողովուրդը սոված վիճակում, կարծես թե, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված