23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրջ փոփոխություններ

Կրթության եւ գիտության նախարարությունը մտադրություն ունի փոփոխություններ անել միասնական քննությունների համակարգում եւ հնարավորություն տալ դիմորդներին տարվա ընթացքում երկու անգամ հանձնել այդ քննությունները:

 ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է , որ ընդհանուր առմամբ նախատեսում են կատարել 3 բարեփոխում այս ոլորտում:

«Նախ եւ առաջ մտածում ենք պահել առաջին հայտի գերակայության սկզբունքը: Շատ են դեպքերը, երբ օրինակ տնտեսագիտական ֆակուլտետ ցանկացող դիմորդը ցածր միավորների պատճառով հայտնվում է Մաթեմատիկայի ֆակուլտետում: Այժմ մենք մտածում ենք, որ նախ առաջին հայտով դիմածները պետք է ընդունվեն, որից հետո միայն թափուր տեղի մրցույթ լինի, քանի որ համալսարանները բողոքում են որակից: Երկրորդ, մենք մտածում ենք տարվա մեջ երկու անգամ քննություն կազմակերպել, այսինքն յուրաքանչյուր երեխա հնարավորություն կստանա երկու անգամ քննություն տալ, որովհետեւ կարող է հուզված լինել եւ չկարողանալ լավ հանձնել քննությունները: Այս դեպքում պետք է ներդնել նաեւ էլեկտրոնային համակարգը ու անցկացնել TOEFL-ի տիպի քննություններ: Սա ֆինանսավորում է պահանջում, սակայն ոչ այդքան շատ: Կարծում եմ՝ հնարավոր է իրականացնել այդ նորամուծությունը: Երրորդ, վճարովի եւ անվճարի տեղերի մրցույթը պետք է առանձնացնել»,- նշել է  նախարարը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ