04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Անհասկանալի է հիստերիան` ծխախոտի արգելքի վերաբերյալ

«Արմենբրոք» ներդրումային ընկերության գործադիր տնօրեն Արամ Կայֆաջյանը ողջունում է Առողջապահության նախարարության ծխախոտի դեմ ծավալած պայքարը: «Ինձ համար անհասկանալի է այն հիստերիան, որ առաջանում է, ասում են, թե սա հնարավոր չէ կանխել, քանի որ շատ երկրներում շատ հանգիստ ընդունվել են նման արգելքներ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

«Իրականում, երբ հայերի առջև արգելք է դրվում, և հետևողական են լինում, շատ շուտ սովորում ու պարտաճանաչ կատարում են: Կա կարծիք, որ մարդը կգա կծխի, խմած կլինի, չեն կարողանա արգելել, բայց նման բան չկա, կան մի քանի սրճարաններ, որտեղ արգելված է ծխելն, ու ոչ ոք այնտեղ չի ծխում»,-նկատեց նա: Արամ Կայֆաջյանը չի համարում, որ դժվար է այս ծրագիրը կյանքի կոչել:

Ինչ վերաբերում է հարցին, թե սա ինչ տնտեսական ազդեցություն կարող է ունենալ, ապա մեր զրուցակիցն ասաց, որ տեսակետ կա, թե եթե արգելեն ծխելը հանրային վայրերում, ապա մարդիկ ավելի քիչ կայցելեն ժամանցի վայրեր, հաճախորդների թիվը կկրճատվի, սակայն ինքը դրա հետ համաձայն չէ: «Ես չեմ կարծում, որ մարդը գնում է սրճարան ծխելու նպատակով: Այլ երկրներում նույնիսկ այգիներում են արգելել ծխել, դա չի նշանակում, որ մարդիկ չեն գնում այգիներ: Եվ եթե ազդի էլ, ուրեմն դա շատ չնչին կլինի, իսկ առողջությանը տված օգուտ ավելի կարևոր է, քան չնչին վնասը»:

Նա ընդգծեց, որ հիմա էլ արգելված է ծխախոտի գովազդը հեռուստաեթերում և այլ վայրերում, միայն ժամանակ առ ժամանակ ակցիաներ կարող են լինել, իսկ արգելքի դեպքում հավանաբար այդ ակցիա անող մի քանի հոգին անգործ կմնան: 

Մյուս գործոնն այն է, որ տեղական արտադրող կա այս ոլորտում: «Սակայն այս ամենն ուղղված է երիտասարդությանը, որպեսզի չծխեն: Իհարկե, այս ազդեցությունը կոնկրետ մեր տեղական արտադրողի վրա կզգացվի, բայց ժամանակի ընթացքում, և մենք պատկերացնո՞ւմ ենք չէ, որ ավելի լավ է` մարդիկ չծխեն, քան ծխեն, իսկ մեր արտադրողներից մեկին օգնենք: Կշեռքի տարբեր քաշեր ունեն»,-ասաց Արամ Կայֆաջյանը:

Վերջինս շեշտեց, որ բացի այդ տեղական արտադրողը նաև այլ երկրներ է արտահանում, և սա նրան էլ հարված չի լինի: «Իսկ եթե արտասահմանյան ծխախոտների ներկրումը նվազի այս նախաձեռնության արդյունքում, ապա սա մեր տնտեսության վրա ավելի լավ կանդրադառնա»,-եզրափակեց նա: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ