28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Ստեփանակերտն էլ է նշանառության տակ, Բաքուն էլ

«Մենք պետք է ցանկացած հարցում սատար կանգնենք բանակին, լինենք բանակում եւ համարենք նրա զինվորը, քանի որ այն մեր ապագա հաղթանակների եւ հաջողությունների գրավականն է»,-լրագրողներին ասել է Արցախի հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը: «Ես ողջունում եմ համանախագահների այցն Արցախ, բայց ես  միշտ ասել եմ, որ բանկացություններ չկան, կան հանդիպումներ: Եթե չկա վերջնական փաստաթուղթ, որը պետք է ներկայացնի Արցախի ժողովրդի իրավունքները, ապա դա նշանակում է, որ կան հանդիպումներ, որտեղ փորձում են շտկել, ճշտել ինչ-որ բան»,- ասել է նա:

Վարչապետը նաև հայտնել է, որ Արցախում 2016 թվականին արձանագրվել է տնտեսական աճի ավելի քան 9 տոկոս ցուցանիշ, իսկ այս տարի սպասվում է 10 տոկոսից ավելի:

Արայիկ Հարությունյանն անդրադարձել է նաև Թալիշին: «Վնասների վերականգնումը կարելի է մեկ-երկու ամսում լուծել, բայց նախագահի հանձնարարականով արդեն ունենք մշակած նախագիծ, որը նոր Թալիշի կառուցումն է»,- նշել է Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ շուտով Թալիշում կսկսվի դպրոցի մանկապարտեզի շինարարությունը, արդեն ընթացքի մեջ է համայնքային կենտրոնի, բուժկետի նոր տների կառուցապատման աշխատանքները:

Վարչապետը շեշտել է, որ թալիշցիների կողմից բարձրացված յուրաքանչյուր խնդիր, տեղում լուծում է ստանում: Թալիշի բնակիչներն այս շրջանում հաստատվել են Ալաշանում: Լրագրողի հարցին` հնարավո՞ր է Ալաշանը դառնա բնակիչների մշտական բնակության վայրը, վարչապետն ասաց․ «Չի կարելի պատմական Թալիշի տարածքը թողնել, դա ճիշտ չէ: Այնտեղ գյուղատնտեսության զարգացման համար նախատեսված բոլոր պայմանները կան: Այստեղ շատ ներդրումներ են անհրաժեշտ, դեռ չունենք այդ ռեսուրսը, բայց քայլ առ քայլ անում ենք ամեն ինչ: Ունենք նաև գյուղատնտեսության զարգացման համար նախատեսված հայեցակարգ»:

Լրագրողների այն դիտարկմանը, թե Թալիշը հակառակորդի կողմից դիտարկվում է եւ նշանառության տակ է, վարչապետն այսպես արձագանքեց. «Բոլոր գյուղերն էլ դիտարկվում են, տեխնիկական հնարավորությունները դա թույլ են տալիս։ Ստեփանակերտն էլ է նշանառության տակ, Բաքուն էլ»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ