15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՀՀԿ-ն ինձ տեսնում է գործադիրում, և ես ուրախ եմ. Արման Սահակյան

«Ցանկացած մարդ, ով քաղաքական պրոցեսների մեջ է, առավել ևս ներկայացնում է քաղաքական ուժ, քաղաքական թիմ, պիտի ենթարկվի իր քաղաքական թիմի որոշմանը»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը՝ պատասխանելով հարցին, թե ի վերջո ինքը, թե կուսակցությունը որոշեց, որ ինքը ոչ թե պատգամավորության մանդատը վերցնի, այլ մնա գործադիրում:

«Ես ընդամենը կատարել եմ իմ քաղաքական թիմի որոշումը: Ինձ «Հանրապետական» կուսակցությունը տեսնում է գործադիր մարմնում, և ես դրա համար ուրախ եմ»,-հավելեց Արման Սահակյանը:

Հիշեցնենք, որ մամուլը գրում էր, թե կուսակցությունում արգելել են մի ընտանիքից 2 հոգի լինել խորհրդարանում: Արման Սահակյանի հայրը ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանն է: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ