01 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Այդ մարդիկ գալիս են կուսակցություն պաշտոնի համար. Աշոտ Աղաբաբյանը բացում է փակագծերը

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը  5-րդ գումարման Ազգային ժողովի աշխատանքների ավարտից հետո զբաղվելու է գործարարությամբ: Ի պատասխան Henaran.am-ի հարցին, թե դրան զուգահեռ մնալու է քաղաքականության մեջ՝ հաշվի առնելով, որ ընտրական գործընթացներին չի մասնակցելու, նա ասաց. «Իհարկե, չմոռանանք նաև, որ ես հասարակական կազմակերպության ղեկավար եմ: Իմ քաղաքական գործունեությունը կշարունակեմ, այսինքն՝ զերծ չեմ մնա քաղաքականությունից»: Նա […]

Տիրապետեք, քանի ուշ չէ

Լիբանանի «Զարթոնք» օրաթերթի գլխաւոր խմբագիր Սեւակ Հակոբյանը գրում է. Վերջերս համացանցում տեսանյութ տարածվեց, որտեղ երիտասարդ ադրբեջանցիները հայոց լեզվի եւ պատմության դաս էին անում: Ազերի աշակերտների հայագիտությամբ հետաքրքրվածությունն ընդհանուր գիտելիքների կամ արեւելագիտության ծիրի մեջ լինի` թե պետական ռազմավարություն, մեզ շատ բան պետք է սովորեցնի…: Եթե ընդհանուր գիտելիք է, ապա մեր զավակներից քանի՞սն են, շրջանցելով թուրքերենը միայն հայհոյելու համար […]

Վանաձորում նորից ձախողվեց. ներկայացվել է ուռճացված հաստիքացուցակ. Քրիստ Մարուքյան /տեսանյութ/

Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանը,  մեկնաբանելով համայնքի ավագանու արտահերթ նիստի չկայանալը, նշում է, որ օրենքի մեջ կան հստակ սահմանված կետեր, համաձայն որոնց, ավագանու անդամների կեսից ավելին պետք է ներկա լինի, որպեսզի նիստը համարվի իրավազոր: «Եթե օրենքը թույլ էր տալիս, էլ ինչու՞ նիստ չգումարվեց»,-հռետորական հարց է ուղղում Ք. Մարուքյանը: Նա նաև նշեց, որ […]

Երբ վերանում է բարոյականությունը՝ գալիս է ցինիզմի արևածագը. Արթուր Ասատրյանը «Դոն Պիպոն» հայ նվիրյալներից մեկն է

Հայաստանում այսօր տիրում է ապատիա և ապիրատություն, հանուն շահի, ոսկու, արյունոտ ադամանդների՝ թրքացած «հայը» կարող է պախարակել իր նվիրյալ հայրենակցին, գարշահորդ գործելաոճով ախտեղել իրականությունը ու անունը դնել «հանուն հորդաբուխ արդարության»……… Լինելով իրավաբան և հրապարակախոս, իրավապաշտպան և գրող, սակայն այս ամենից զատ՝ առաջին հերթին Թումանյանի ոսկեփրփուր մտքերով սնված ՄԱՐԴ՝ զարմանում եմ այսչափ զարմանալուց և ցավից ծիծաղելով՝ […]

Գիրանալու պատճառները ու հետևանքները.սննդագետի խորհուրդները/տեսանյութ/

Գիրությունը անհանգստացնում է մարդուն, մասնավորապես, երբ այն ձևավորվում է որոշակի տարիքում և սկսում սպառնալ առողջությանը: Գիրության պատճառների մասին Henaran.am-ի թղթակցը զրուցեց սննդագետ, բ.գ.դ., պրոֆեսոր  Հասմիկ Եղիազարյանի հետ: «Գիրության տարբեր տեսակներ կան և տարբեր ձևեր:Կանանց մոտ հիմնականում գիրության պատճառ է դառնում հղիությունը:Հիղիությունից հետո է, երբ կերակրող մայրեր են լինում, ապա սկսում են շատ ուտել, մտածելով, որ […]

Մինչև Գյանջա հաստատ կգնանք…

«Ոնց պետք է լինենք, եթե ամբողջ գիշեր կրակել են»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային բաժանմունքի ղեկավար, գրող, հրապարակախոս Սամվել Բեգլարյանը: Սամվել Բեգլարյանը նկատում է, որ հազվադեպ է պատահում, երբ ադրբեջանական կողմը  և՛ Արցախի, և՛ Տավուշի ուղղություններով միաժամանակ է  կրակում: Ազատամարտիկ, մտավորականը կատարվածը կապում է Սումգաիթյան ողբերգության օրերի հետ: «Լարվածություն են ստեղծում պարզապես, […]

Մի տրվեք այդ հայտարարություններին. Ռուստամյանը՝ Սամվել Բաբայանի ու Սեյրան Օհանյանի հայտարարությունից

«Ընտրություններից մի ամիս առաջ կոնկրետ թվերի մասին խոսելն անիմաստ է, որովհետև ընտրակաշառքը բաժանում են հիմնականում նույն օրը։ Առայժմ ոչ մեկին 100 դոլար կաշառք չեն տվել։ Ուզում են ուսումնասիրել հնարավոր տարբերակները, իրենց մեջ ճշտեն գները։ Սա էլ նորություն չէ, բայց այս անգամ, բնականաբար, ավելի շատ է օգտագործվելու, որովհետև ընտրակեղծիքները տեղամասերում գրեթե անհնար են։ Մնում է` հիմա […]

Գլխավոր հարցը

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը կարծում է, որ խորհրդարանական ընտրապայքարին մասնակից քաղաքական ուժերը կարող են նպաստել նորմալ քաղաքական ինստիտուտների կայացմանը, կարող են խուսափել անձնավորված պայքարից, ինչի մասին ինքը միշտ բարձրաձայնել է: Սակայն, ըստ նրա, դա  գալու է  նրանից, թե խորհրդարան անցնող ուժերն իսկապես օգտվելո՞ւ են կանոնակարգով եղած բոլոր իրավունքներից, որ տրվելու են Ազգային ժողովին: […]

Ադրբեջանը պատերազմ կսկսի՞ /տեսանյութ/

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը  կարծում է՝ բացառված չէ, որ առաջիկայում Ադրբեջանը  կրկին ռազմական  հարձակում կգործի: «Էսկալացիաների հավանականություն, այո՛, տեսնում եմ: Ապրիլյան դեպքերը ես պատերազմ չեմ համարում: Պատերազմն այդպես չեն վարում:  Դա խոշորամասշտաբ էսկալացիա էր: Իսկ դրա մասշտաբի ռազմական հարձակում կարող է լինել, իհարկե, դա չեմ բացառում:  Հավանականությունը հարյուր տոկոսանոց չէ, բայց կա այդ հավանականությունը», – նշեց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված