26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Առանց աժիոտաժի. ստիպել Ադրբեջանին /տեսանյութ/

«Մենք համաձայն ենք խաղաղությանը, մեզ պետք չէ ինչ-որ բան ստիպել: Այդ հարցում ստիպել պետք  է Ադրբեջանին: ՄԽ-ն երկու կողմերին էլ կոչ է անում խաղաղ կերպով լուծել խնդիրը: Իսկ  մենք ե՞րբ ենք նախահարձակ եղել, ե՞րբ ենք ռազմատենչ եղել», – այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը՝ պնդելով՝ երբեք չի կարելի հավասարության նշան դնել Ադրբեջանի ու ՀՀ-ի միջև.  պարզից էլ պարզ է, թե ով է ռազմական գործողությունների ձգտում:

Բանախոսը շեշտեց՝ մենք պիտի սովորենք, որ Ադրբեջանը միշտ էլ պիտի ագրեսիվ լինի:

«ԵԱՀԿ գրասենյակի  փակման  ու Լապշինի գործը հիշե՛նք. սա Ադրբեջանի  ագրեսիայի արդյունքն է:  Այնպես որ, Ադրբեջանն ագրեսիվ է ոչ միայն քաղաքական դաշտում, այլև դիվանագիտական», – նշեց բանախոսը:

Անդրադառնալով Միջազգային ճգնաժամային խմբի ներկայացրած՝  «Ղարաբաղում պատերազմի ամպեր են կուտակվում» վերտառությամբ   հոդվածին՝ բանախոսը շեշտեց՝ այո՛, Ադրբեջանը հեռու է կառուցողականությունից, բայց հաճախ  պետք չէ  հավատալ հեղինակավոր կազմակերպությունների  հայտարարություններին ու մտածել, թե հենց վաղը լայնամասշտաբ պատերազմ է լինելու: Այնպես որ, պետք չէ աժիոտաժի մեջ ընկնել:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ