29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Րաֆֆի Հովհաննիսյանն ասում էր, որ ամեն ինչ լավ կլինի, բայց լավ չեղավ»

«Վստահ եմ ասում, որ հաղթելն անհնար է այս քաղաքական իրավիճակում, և դժվար թե միանան այն քաղաքական ուժերը, ում պարոն Հովհաննիսյանը նկատի ուներ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական գործիչ, «Բարև Երևանի» խմբակցության ավագանու անդամ Գագիկ Բաղդասարյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք կարող է «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի գաղափարը` միավորվել մի քանի ուժերով մեկ կուսակցության մեջ, կյանքի կոչվել:

Ըստ նրա, այդ նպատակի համար առաջին հերթին այդ հարցերը նախ պիտի «Ժառանգության» ներսում կարգավորվեն, որպեսզի «Ժառանգությունն» ինքը կարողանա հաղթել այն ներքին խնդիրները, որի մասին ինքը բարձրաձայնել է: «Երկու տարի ես անընդհատ խոսում էի այդ մասին, և պարոն Հովհաննիսյանը բացարձակ ուշադրություն չէր դարձնում այդ հարցերին: Այս պարագայում կուսակցությունն, իմ կարծիքով ոչնչացվեց, ի՞նչի մասին է էլ խոսքը: Ցավով եմ ասում, որովհետև այնտեղ ունեմ մտերիկ ընկերներ, արժանապատիվ մարդիկ, բայց քանի որ «Ժառանգությունը» չկարողացավ այդ ծանր իրավիճակը հաղթահարել և առաջին հերթին իր կուսակցության ներսում լուծել այդ խնդիրները, հիմա ի՞նչի մասին է խոսքը:

Համախմբենք, ո՞ւմ համախմբենք: Ես որ այն ժամանակ խոսում էի կուսակցության ներսում եղած կոնֆլիկտների մասին, որ կային Արմեն Մարտիրոսյանի և մնացածների միջև, Րաֆֆի Հովհաննիսյանն ասում, որ ամեն ինչ լավ կլինի, նորմալ կլինի, բայց ոչ մի բան էլ նորմալ չեղավ, լավ չեղավ»:

Գագիկ Բաղդասարյանն ասաց, որ կուսակցության կարկառուն ներկայացուցիչները հեռացել են կուսակցությունից ու առանձին քաղաքականությամբ են զբաղվում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ