28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Քի՛չ լաց եղեք, համարժեք պատասխան տվե՛ք Ադրբեջանին»

Մայիսի 18-ին ԵԱՀԿ ՄԽ-ն  առաջին  անգամ հասցեական արձագանք հնչեցրեց՝  իր պաշտոնական հայտարարության մեջ բառացի նշելով՝  Ադրբեջանը հրթիռային կրակ է բացել շփման գծի երկայնքով: Այս հայտարարությունից հետո հայկական կողմը երախտիքի խոսքեր հղեց ԵԱՀԿ ՄԽ-ին, նույնիսկ հույսեր արթնացան, թե այս հարտարարությունը կարող է լինել նախադեպ, որ ԵԱՀԿ ՄԽ-ն հետայսու կշարունակի իրերն իրենց անուններով կոչել, իսկ դա, ամենայն հավանականությամբ, զսպաշապիկ  կլինի Ադրբեջանի համար:

Անդրադառնալով  վերոնշյալ թեմային՝  ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց. « Այդ հայտարարությունը Ադրբեջանի համար չէր. դրա հասցեատերը մենք էինք: Մեզ ասում էին՝ քի՛չ լաց եղեք, համարժեք պատասխան տվեք Ադրբեջանին, թե չէ ձեր արցունքներից Եվրոպայում արդեն խեղդվում են: Նրանք այդ հայտարարությամբ ասացին՝ մենք գիտենք ամեն բան, իրադրությանն էլ ծանոթ ենք. սրանով այկական կողմին ասացին՝ դուք   բոլշևիկյան պրոպագանդայի  բանաձևերից դո՛ւրս եկեք. ձեզ խփում են, ուրեմն դուք էլ խփեք: Այդ հայտարարությունում  հենց դա էր ասվում»:

Ազատ Արշակյանը շեշտեց՝ ԵԱՀԿ ՄԽ-ն շատ լավ գիտի՝ Արցախն  ում է պատկանում. այդ ամենն իմանալու համար բազմաթիվ փաստեր ու իրեղեն ապացույցներ կան:

«Այդ հայտարարությունը   հարցն ուժով  լուծելու բանաձև էր, այսինքն՝ մեզ ասացին՝ քանի որ դուք Արցախից չեք հրաժարվում և դրան պատրաստ չեք, ուրեմն  պահպանե՛ք ու պաշտպանե՛ք Արցախը:  Իսկ դա անելու համար  հարկավոր է վճռական քայլերի  դիմել: Հիմա մենք, այսպես ասած, «պրետենզիա չունենք», չենք բարձրաձայնում  այլ տարածքների համար հետ կապված՝  ասելով, որ, օրինակ, Բաքվի, Կիրովաբադի, Բաքվի, Չարդախլուի…  այդ բնակավայրերի հայ ազգաբնակչությունը չի կարող ապրել ՌԴ-ում, ԱՄՆ-ում ու այլուր: Այդ հայերն ուզում են վերադառնալ  հայրենիք: Նրանց այդ տարածքը պետք է, իսկ նրանք ինչո՞ւ պիտի բռնի կերպով  պիտի տեղահանվեին իրենց հայրենիքից: Ադրբեջանից կես միլիոն հայ է բռնի կերպով  տեղահանվել:  Ա՛յ այս հարցը պետք է բարձրացվի: Հարկավոր է նախահարձակ լինել ոչ թե զենքով, այլ քաղաքականությամբ: Մեր հայրենակիցները պետք է հայրենիք  վերադառնան.  «Արի՛ տուն» ծրագիրը պետք է քայլեր ձեռնարկի դրա համար:  Նրանց համար ազատագրված տարածքներում պետք է բնակավայրեր կառուցել, իսկ եթե այդ տարածքները չբավականացնեն,  Ադրբեջանը  պետք է մտածի այդ մասին՝ իր նախկին քաղաքացիներին տեղավորելու համար,  եթե մենք ընդունենք ու Ադրբեջանին որպես պետություն ճանաչենք, իսկ եթե ոչ, ուրեմն նախկին ԽՍՀՄ  տարածքում հայերը կարող են տեղափոխվել:  Ես կարծում եմ՝ օրակարգում  դա պիտի լինի, այսինքն՝  ժամանակին բռնի կերպով տեղահանված հայերը պիտի վերաբնակեցվեն ոչ թե Արցախում, այլ  իրենց բնօրրանում՝ ներկային Ադրբեջանի տարածքում: Դա պիտի լինի ուրբանիզացված: Ասենք՝  Աղդամի տարածքում կամ գուցե ավելի խորքերն  ընկած հատվածներում պետք է բնակավայրեր հիմնվեն:  Իսկ որտե՞ղ պիտի ապրեն այն կես միլիոն հայերը, որոնք ժամանակին տեղահանվել են: Նրանք տեղաբնիկ հայեր են: Մեր  հայրենակիցները Հայկ Նախապետի ժամանակներից ի վեր՝ այնտեղ են ապրել: Այդ ո՞վ է ասել, որ մենք իրավունք չունենք ապրել մեր հայրենիքում, ու պիտի գաղթական ու թափառական լինենք: Հայտնի բան է՝ մարդիկ ուզում են վերադառնալ իրենց հայրենիք ու ապրել այնտեղ», – եզրափակեց Ազատ Արշակյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ