Կապ չունի, որ փոքրամասնություն են. «Ելքը» կճնշի (տեսանյութ)
«Մենք պատրաստվում ենք առաջարկություններով հանդես գալ` հիմնավորելու այն առաջարկությունները, որոնք էական փոփոխություններ կպահանջեն, և այդ առաջարկությունները ձևակերպելու ենք որպես հասարակական պահանջ, որովհետև առաջնահերթ բարձրաձայնելու ենք այն խնդիրները, որոնք քաղաքացիներն են առաջնահերթ համարում»,-Henaran.am-ի հարցին, թե ինչպես են լսելի դարձնելու իրենց ձայնը Երևանի քաղաքապետարանում, ասաց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
Վերջինս արդեն ուղարկել է մի քանի գրություն քաղաքապետին, որոնցից մեկը վերաբերում է մետրոյի հարմարեցմանը սալյակով տեղաշարժվող անձանց համար, և նշում է, որ եթե իրենց առաջարկները առանց որևէ արդարացումների չկատարվեն, օգտագործելու են հանրային ճնշման մեխանիզմները:
Առավել մանրամասն` տեսանյութում: