13 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

«Պետությունը պետք է միջավայր ձեւավորի, որ ներդրումներն աշխատեն»

Այսօր ԱԺ-ում «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքի նախագծի քննարկման  ընթացքում  ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը շեշտեց՝ առողջապահական, կրթական ոլորտները, նախադպրոցական հիմնարկները պետք է հանել սեփականաշնորհման ցանկից: 

«Այսօր ներդրումային գրավչության առումով լավ ժամանակներ չեն: Պոտենցիալ գնորդները քչություն են անելու: Պետությունը պետք է պայմաններ ձեւավորի, որ ներդրողը գա:

Գագիկ Ծառուկյանի կողմից առաջարկ էր արվել, որ ե՛ւ Երեւանում, ե՛ւ մարզերում իր միջոցներով կառուցվեն մարզադպրոցներ: Պարզվեց՝ պետությունը տարրական ենթակառուցվածքներով չի կարողանում  դա ապահովել: Բա պետության դերը ո՞րն է: Պետությունը պետք է միջավայր ձեւավորի, որ ներդրումներն աշխատեն»,-ասաց Մելքումյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ