19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Երուսաղեմում անկարգություններ են

Երուսաղեմի “Ալ-Ակսա” մզկիթում ուրբաթյան աղոթքից հետո հարյուրավոր պաղեստինցիներ սկսել են քարեր նետել իսրայելական ոստիկանության վրա, տեղեկացնում է “AFP”-ը: Դեպքի վայր են ուղարկվել ոստիկանական հավելյալ ուժեր, որոնք փորձում են հանգստացնել ամբոխին: Ձերբակալությունների մասին առայժմ տեղեկություններ չկան, սակայն ոստիկաններից ոմանք արդեն վիրավոր են: Ցուցարարների մի մասը հրաժարվում են դուրս գալ մզկիթից: Թե ինչն է դարձել անկարգությունների պատճառ, […]

Ռուբիկի ասածներին լուրջ չի վերաբերվում

“Մեր բուհում աշխատում է 2800-ից ավելի մարդ եւ 6000 ուսանող է սովորում: Ես առաջին անգամ եմ լսում, որ  ես նման գործունեությամբ եմ զբաղվում իմ ղեկավարած բուհում: Ես դա ընդամենը բնութագրում եմ որպես սուտ եւ կարծում եմ, որ պատիվ չի բերում  մեծ ստեղծագործողին նման ստեր տարածելը”,- Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով երգահան Ռուբեն Հախվերդյանի հայտարարությանը, ասել է Երևանի […]

‘Կամազ’ է շուռ եկել

Փետրվարի 24-ին, ժամը 10.51-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Թորոս գյուղ֊-Գյումրի ավտոճանապարհի 2֊րդ կմ֊ում “Կամազ” մակնիշի ավտոմեքենան շրջվել է` խոչընդոտելով երթեւեկությանը: Դեպքի վայր է մեկնել Աշոցքի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարը, “Ախուրյանի Ճշշ”֊ի եվ մարզային ճո֊ն աշխատակիցները: Տեղում պարզվել է, որ Քեթի գյուղի մոտ Վրաստանի հանրապետության քաղաքացի Ջեբաշվիլիին պատկանող “Վոլվո” մակնիշի օhօ 975 պետհամարանիշով ավտոմեքենան մերկասառույցի […]

Սյունիքի մարզպետը հույժ գաղտնի` օպերատիվ խորհրդակցություն է հրավիրել

Henaran.am-ի տեղեկություններով, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը երեկ Սիսիանում ընկերական օպերատիվ հույժ գաղտնի խորհրդակցություն է անցկացրել մի քանի հոգու հետ, որոնց խոսքը Սիսիանում  “անցնում” է: Հավաքին Սյունիքի մարզպետը հայտարարել է, որ ՀՀԿ-ի Սիսիանի նախընտրական շտաբը ղեկավարելու է Եկրապահ կամավորականների միության վարչության անդամ Աշոտ Մինասյանը: Վերջինս Սիսիանի մաքսատան տնօրենն է: Երկրապահ Աշոտ Մինասյանի վարկանիշը վերջերս ընկել է: […]

Մայաները 2012-ին կանխատեսել են ոչ թե աշխարհի վերջը, այլ նոր ժամանակագրության սկիզբը

Կենտրոնական Ամերիկայում գոյություն ունեցած մայաների դասական  քաղաքակրթության վերացման պատճառը կարող է կարճատեւ երաշտը եղած լինել: Այս եզրակացությանն են եկել Յուկատանի գիտահետազոտական կենտրոնի եւ Սաութհեմփթոնի համալսարանի գիտնականները` համատեղ հետազոտությունների արդյունքում: Երկար ժամանակ գիտնականները կարծում էին, որ երբեւէ հզոր մշակույթն անկում է ապրել, իսկ բնակչության մեծ մասը մահացել են երկարատեւ երաշտի պատճառով: Սակայն կատարված հետազոտությունների արդյունքում կլիմայագետները […]

Երեւանում մեկնարկում են ՀՀ-ԵՄ միջեւ մուտքի արտոնագրերի դյուրացման բանակցությունները

Փետրվարի 27-28-ը Երեւանում կայանալու են Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության միջեւ մուտքի արտոնագրերի դյուրացման եւ հետընդունման (ռեադմիսիայի) համաձայնագրերի շուրջ բանակցություններ: Հայկական կողմի պատվիրակությունը գլխավորելու ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը: Հայաստան-ԵՄ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման շրջանակներում ԵՄ երկրներ պարզեցված մուտք է նախատեսվում ՀՀ քաղաքացիների` մի շարք խմբերի համար, ինչպիսիք են պաշտոնական պատվիրակության անդամները, դպրոցականները, ուսանողները, […]

Վահան Հովհաննիսյանը դեմ չէ, որ գործարարները խորհրդարան գան, բայց եթե եկան…

“Ոչ նախագահը, ոչ վարչապետը, ոչ էլ ԱԺ նախագահն իրավունք չունեն շրջանցելով Սահմանադրությունը` որոշել քաղաքացիների ինչ-որ կատեգորիաներ, որոնց խորհրդարան կարելի է կամ չի կարելի գալ”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՅԴ-ական Վահան Հովհաննսիյանը` անդրադառնալով այն դիտարկմանը, թե իշխանությունները հայտարարում են, որ օլիգարխներ չեն լինելու խորհրդարանում: Վահան Հովհաննսիսյանի խոսքով, ով ուզում ես եղիր, եթե Հայաստանի քաղաքացի ես, […]

Խոջալուի խաղաղ բնակիչների մահվան մեջ մեղավորն ադրբեջանական կողմն է. Էդուարդ Շարմազանով

Ադրբեջանի ղեկավարությունը, տարիներ շարունակ խեղաթյուրելով իրականությունը, հանդես է գալիս բացահայտ սուտ հայտարարություններով Խոջալուի դեպքերի առնչությամբ: Նախօրեին նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, որը Խոջալուի ողբերգական դեպքերի ողջ իրավաքաղաքական պատասխանատվությունը բարդել է Հայաստանի եւ Արցախի ներկայիս ղեկավարության վրա: Ներկայացնում ենք այս կապակցությամբ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի մեկնաբանությունը. ‘’Քանի որ Ալիեւն այդ […]

ԱՄՆ-ը համոզվել է, որ Իրանի միջուկային ծրագրերը խաղաղ բնույթ են կրում

Ամերիկյան 16 հետախուզական ծառայությունների պատրաստած զեկույցը վկայում է, որ Իրանը միջուկայի զենք ստեղծելու ուղղությամբ աշխատանքներ չի կատարում, գրում է “The Los Angeles Times”-ը: Զեկույցի համաձայն` հետախույզներն այն եզրակացության են եկել, որ նման աշխատանքները դադարեցվել են դեռեւս 2003-ին: Փաստաթղթում ասվում է, որ Թեհրանը մտադիր է հասնել  գիտելիքների այն մակարդակին, որ ամեն դեպքում եթե անհրաժեշտ լինի, ստեղծի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

Ամենաընթերցված