23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Խոջալուի խաղաղ բնակիչների մահվան մեջ մեղավորն ադրբեջանական կողմն է. Էդուարդ Շարմազանով

Ադրբեջանի ղեկավարությունը, տարիներ շարունակ խեղաթյուրելով իրականությունը, հանդես է գալիս բացահայտ սուտ հայտարարություններով Խոջալուի դեպքերի առնչությամբ:

Նախօրեին նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, որը Խոջալուի ողբերգական դեպքերի ողջ իրավաքաղաքական պատասխանատվությունը բարդել է Հայաստանի եւ Արցախի ներկայիս ղեկավարության վրա: Ներկայացնում ենք այս կապակցությամբ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի մեկնաբանությունը.

‘’Քանի որ Ալիեւն այդ ժամանակ գտնվում էր ոչ թե ռազմի դաշտում, այլ զբաղված էր Ստամբուլում սեփական բիզնեսի բարգավաճմամբ, դժվար թե իմանա ողջ իրականությունը Խոջալուի ցավալի դեպքերի մասին:

Իրականությունը հետեւյալն է. ամիսներ շարունակ Խոջալուի կրակակետերից օր ու գիշեր գնդակոծվում էր Ստեփանակերտը, եւ տեղի հայության համար ռազմական բազայի չեզոքացումը կյանքի եւ մահվան խնդիր էր:

Խոջալուի ազատագրման գործողության ժամանակ ԼՂՀ-ի ինքնապաշտպանական ուժերի ստորաբաժանումները Խոջալուի խաղաղ բնակչության համար թողեցին միջանցք` մարտական գործողությունների գոտուց անվտանգ հեռանալու համար, ինչի մասին ադրբեջանական կողմը նախօրոք զգուշացվել էր:

Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովն իր հրաժարականից մեկ ամիս անց ‘’Նեզավիսիմայա գազետա’’ թերթին ասել է. ‘’Միջանցքը, որով մարդիկ կարող էին հեռանալ, հայերի կողմից, այնուամենայնիվ, թողնվել էր: Այդ դեպքում նրանց ինչի՞ն էր պետք կրակել: Մանավանդ Աղդամին հարող տարածքում, որտեղ այն ժամանակ կային բավականաչափ ուժեր, որպեսզի դուրս գային եւ օգնեին մարդկանց’’:

Իր հրաժարականից գրեթե տասը տարի անց Մութալիբովը ‘’Նովոյե վրեմյա’’ թերթին տված հարցազրույցում նշել է. ‘’Ակնհայտ է, որ խոջալուեցիների գնդակահարությունն ինչ-որ մեկի կողմից կազմակերպվել էր Ադրբեջանում իշխանափոխություն կատարելու համար’’:

Ի դեպ, ադրբեջանցի իրավապաշտպան Արիֆ Յունուսովը 1992-ի հուլիսին ‘’Զերկալո’’  թերթին ասել է, որ ‘’քաղաքը եւ դրա բնակիչները գիտակցաբար զոհ էին մատուցվել քաղաքական նպատակին’’: Իսկ Ադրբեջանի Գերագույն խորհրդի նախկին նախագահ Թամերլան Կարաեւը 1992 ապրիլի 28-ին ‘’Մուխալիֆաթ’’’ թերթին տեղեկացրել է, որ ,,ողբերգությունն իրականացրել են Ադրբեջանի իշխանությունները’’:

Վերը շարադրված փաստերը միանշանակ վկայում են այն մասին, որ Խոջալուի խաղաղ բնակիչների մահվան մեջ մեղավորն ադրբեջանական կողմն է, որը հրեշավոր հանցանք է գործել սեփական ժողովրդի հանդեպ` քաղաքական ինտրիգների պատճառով եւ հանուն իշխանական պայքարի’:

Henaran.am-ին հաղորդում են ԱԺ լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ