19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Պուտինի դեմ “չկայացած” մահափորձը ահաբեկչի 2-րդ չստացված հարձակումն է

Ադամ Օսմաեւը, որին  Ուկրաինայում ձերբակալել են Վլադիմիր Պուտինի վրա մահափորձ կազմակերպելու մեղադրանքով,  ավելի վաղ միջազգային հետախուզման մեջ է գտնվել Ռամզան Կադիրովի վրա մահափորձ ծրագրելու համար, հաղորդում է “Коммерсантъ” թերթի կայքը: Ինչպես հայտնի է դարձել լրագրողներին, Օսմաեւին Չեչնիայի մի շարք այլ քաղաքացիների հետ 2007-ին ձերբակալել են Մոսկվայում, սակայն բավարար ապացույցներ չունենալու պատճառով ազատ են արձակել ստորագրությամբ: […]

Քաջարանցի վարորդը տեղում մահացել է

Փետրվարի 26-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի պղնձամոլիբդենային կոմբինատի բաց հանքի տարածքում ‘Բելազ’ մակնիշի բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է, ինչի հետևանքով վարորդը` Քաջարան քաղաքի բնակիչ, 56-ամյա Առուստամ Առուստամյանը, տեղում մահացել է: Կատարվում է քննություն: Hneran.am-ին հաղորդում են ՀՀ Ոստիկանության լրատվական ծառայությունից  

Երեւանի քաղաքապետարանը տեղեկացնում է

Երեւանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ ‘Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին’ ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի համաձայն՝ 2012թ-ի հունվար ամսվա աղբահանության վճարները մինչեւ 2012թ-ի մարտի 1-ը չվճարելու դեպքում կհաշվարկվի տույժ՝ չկատարած պարտավորությունների յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար` 0.15% չափով: Խնդրվում է տույժերից խուսափելու համար վճարումները  կատարել օրենքով սահմանված ժամկետներում: Henaran.am-ին հաղորդում են Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից

Հրանտ Մարգարյանը հանդիպել է Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ

  ‘’ՀՅԴ-ն հավաքագրելու է մինիմում 2000 կամավորների, որոնք խորհրդարանական ընտրությունների ժամանակ, որպես ՀՅԴ վստահված անձ կլինեն ընտրատեղամասերում’’,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը` խոսելով առաջիկա ընտրությունների մասին:Նրա խոսքով` հիմնական ընտրախախտումները լինում են այն ժամանակ, երբ քվեարկում են մեռած կամ բացակա մարդկանց փոխարեն: ‘’Մենք ասում ենք` ընտրության մասնակցող մարդկանց ցուցակը պետք է […]

ԿԸՀ-ն տեղեկացնում է

Քվեարկության օրը ՀՀ տարածքից դուրս գտնվելու դեպքում Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձանց (անկախ սեփականության ձևից) արտասահմանում տեղակայված ներկայացուցչությունների` ընտրելու իրավունք ունեցող աշխատակիցները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամները կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2012թ. մայիսի 6-ի համամասնական ընտրակարգով ընտրություններին` քվեարկելով էլեկտրոնային /համացանցային/ եղանակով: Նշված իրավաբանական անձանց գործադիր մարմնի ղեկավարները […]

Նախկին ՕԵԿ-ականը փոշմանել է

Նախկին ՕԵԿ-ական Գագիկ Բաղդասարյանը հետ է վերցրել պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին իր դիմումը: Այս մասին քիչ առաջ ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը: Հիշեցնենք, որ ավելի վաղ, “Օրինաց երկիր” խմբակցությանը հայտարարություն էր տարածել, որտեղ հայտնում էր որ, ՕԵԿ քաղխորհրդի որոշմամբ խմբակցության պատգամավոր Գագիկ Բաղդասարյանը հեռացվել է կուսակցությունից, որին հաջորդել էր Գագիկ Բաղդասարյանի հայտարարությունը` պատգամավորական մանդատից […]

Սիրիայում կայացել է նոր Սահմանադրության քվեարկությունը /վիդեո/

Սիրիայում ավարտվել է նոր Սահմանադրություն անցկացնելու քվեարկությունը: Ըստ նախնական տվյալների` քվեարկությանը մասնակցել է ընտրազանգվածի 60 տոկոսը: Իշխանությունները քվեարկությունը կայացած են համարում, տեղեկացնում է Ռուսաստանի Առաջին ալիքը: Քվեարկության սրահում միայն մեկ քվեախցիկ է եղել, սակայն նույնիսկ հերթ չի գոյացել: Դամասկոսի բնակիչները նույնիսկ ներս չեն մտնում, քվեաթերթիկը լրացրել են մուտքի մոտ: Քվեաթերթիկներում միայն 2 տարբերակ է` Սահմանադրությանը […]

ՀՀ ներկայացուցիչն ընտրվել է Եվրոպայի խորհրդի Գենդերային հավասարության հարցերով հանձնաժողովի անդամ

Եվրոպայի խորհրդից ստացված պաշտոնական տեղեկատվության համաձայն` Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը փակ, գաղտնի քվեարկության արդյունքում ընտրվել է Եվրոպայի խորհրդի Գենդերային հավասարության հարցերով հանձնաժողովի անդամ: Նորաստեղծ հանձնաժողովը, որը հիմնադրվել է ԵԽ Նախարարների կոմիտեի հանձնարարությամբ, պետք է զբաղվի գենդերային հավասարության քաղաքականության հարցերի մշակման և առաջմղման խնդիրներով: Հանձնաժողովի կազմում ԵԽ անդամ 47 երկրից ընդգրկվել է 16-ը: Հայաստանի ներկայացուցիչը միակն է […]

“Արտակարգ դրության իրավական ռեժիմի” մասին օրինագիծը կքննարկվի հատուկ կարգով

Խորհրդարանը քիչ առաջ կողմ` 69, դեմ 17, ձեռնպահ 2 ձայների հարաբերակցությամբ որոշեց “Արտակարգ դրության իրավական ռեժիմի” մասին օրինագիծը հատուկ կարգով քննարկելու մասին որոշման նախագիծը: Ըստ այդմ, նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կկազմակերպվի առաջին ընթերցմամբ այն ընդունելուց հետո` 24 ժամվա ընթացքում, իսկ երրորդ ընթերցումը` երկրորդ ընթերցմամբ ընդունումից հետո` 24 ժամվա ընթացքում: Հիշեցնենք, որ օրինագիծը ԱԺ նախորդ քառօրյայում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

Ամենաընթերցված