28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Պուտինի դեմ “չկայացած” մահափորձը ահաբեկչի 2-րդ չստացված հարձակումն է

Ադամ Օսմաեւը, որին  Ուկրաինայում ձերբակալել են Վլադիմիր Պուտինի վրա մահափորձ կազմակերպելու մեղադրանքով,  ավելի վաղ միջազգային հետախուզման մեջ է գտնվել Ռամզան Կադիրովի վրա մահափորձ ծրագրելու համար, հաղորդում է “Коммерсантъ” թերթի կայքը:

Ինչպես հայտնի է դարձել լրագրողներին, Օսմաեւին Չեչնիայի մի շարք այլ քաղաքացիների հետ 2007-ին ձերբակալել են Մոսկվայում, սակայն բավարար ապացույցներ չունենալու պատճառով ազատ են արձակել ստորագրությամբ: Նա անմիջապես փախել է Արաբական Միացյալ Էմիրատներ եւ հայտարարվել հետախուզման մեջ:

Ենթադրվում է, որ Պուտինի վրա ծրագրվող մահափորձի դեպքում Օսմաեւի դերը կայանում է ահաբեկիչներին նախապատրաստելու եւ նրանց Մոսկվա ուղարկելու մեջ: Ահաբեկիչը գործելիս է եղել “Իմարատա Կովկաս”-ի առաջնորդի կողմից: Առաջադրանքն ստանալով` նա ԱՄԷ-ից ժամանաել է Ուկրաինա, որտեղ հանդիպել է իր “աշակերտների”` Ռուսլան Մադաեւի եւ Իլյա Պյանզինի հետ: ‘Դասընթացներից” մեկի ժամանակ Մադաեւի ձեռքին ռումբ է պայթել, եւ նա մահացել է: Օսմաեւը փախել է Օդեսսա, իսկ վիրավոր Պյանզինը պատմել է ծրագրվող սպանության մասին:

Նա հայտնել է, որ ՌԴ նախագահական ընտրություններից հետո Մադաեւը պետք է դառնար ահաբեկիչ-մահապարտ եւ սպաներ Պուտինին: Ուկրաինական հատուկ ծառայությունները հայտնել են այդ մասին ռուս գործընկերներին, վերջիններս հայտնաբերել են մի համակարգիչ, որում Պուտինի երթեւեկությունների մասին տեղեկություններ են եղել: Հայտնաբերվել է նաեւ պայթուցիկ սարք: Պարզվել է, որ այն Կադիրովի վրա չկայացած սպանության փորձի ժամանակներից է մնացել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ