19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ուսումնասիրվում են Ախթալայում տեղի ունեցած դժբախտ պատահարի պատճառները

Ինչպես հաղորդում է Henaran.am-ի թղթակիցը Լոռու մարզից, մի քանի ժամ առաջ Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ են եկել Տեխնիկական անվտանգության կենտրոնի աշխատակիցները: Նրանք պետք է պարզեն, թե ովքեր են մեղավոր փետրվարի 25-ին այստեղ տեղի ունեցած դժբախտ պատահարի հարցում: Հիշեցնենք, որ դժբախտ պատահարի արդյունքում մահացել էր  22-ամյա Գարիկ Աղջյանը: Նա երեք ամիս է, ինչ աշխատում էր կոմբինատում, եւ  Ախթալա էր […]

Ինչ կարող է տեղավորել տղամարդու տաբատը

Ամերիկյան Մինեսոթա նահանգում ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, որը փորձել է խանութից գողացված հեռուստացույցը դուրս բերել տաբատի մեջ: Միջադեպը տեղի է ունեցել 2011-ի դեկտեմբերին, սակայն ոստիականությունը հիմա է մեղադրանք հարուցել 21-ամյա Էրիկ Լի Քինգի դեմ: Քինգին ձերբակալել է առեւտրի կենտրոնի մոտ մեքենան կանգնեցրած ոստիկանը, որը նկատել է, թե ինչպես է տղայի ձեռքից ընկել կոնֆետների տոպրակը: […]

“Ժառանգության” Րաֆֆին ու “Ազատ դեմոկրատների” Խաչիկը դեռ “լեզու” չեն գտնում

“Ժառանգության” ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն ու “Ազատ դեմոկրատներ”-ի նախագահ Խաչատուր Քոքոբելյանը իրար չեն հանդիպել, ու ոչ մի ցուցակ էլ դեռ չի ճշտվել: Այս մասին Henaran.am-ին հայտնի դարձավ “Ժառանգության” մոտ կանգնած աղբյուրներից: Երկու կուսակցությունների միջեւ բանակցություններն ընթանում են այլ անձանց միջոցով: “Ժառանգության” համագումարը նախատեսված է մարտի 2-ին, եւ մեր աղբյուրները չեն բացառում, որ համագումարի բանաձեւում կետ կընդգրկվի […]

“Scorpions”-ը հավելյալ համերգ կունենա Մոսկվայում /վիդեո/

“Scorpions” խումբը ապրիլին համերգ կունենա Մոսկվայում: Համերգը կազմակերպվել է խմբի` “հրաժեշտի շրջագայության” շուրջ երկրպագուների ստեղծած խառնաշփոթի պատճառով: Ավելի վաղ հայտնի էր, որ խումբը 2 համերգ կունենա Մոսկվայում` “Կրոկուս Սիթի Հոլ”-ում` ապրիլի 26-ին եւ 27-ին: Հավելյալ համերգը եւս տեղի կունենա նույն վայրում ապրիլի 29-ին: “Scorpions”-ի 3 համերգն էլ եզրափակիչ շրջագայության մի մասն են, որն ստացել է […]

5-ամյա Միլենայի մահվան հանգամանքների ուսումնասիրությունը շարունակվում է. մեղավորը հերթապահ բժի՞շկն էր

Կոտայքի մարզպետարանի  եւ առողջապահության նախարարության հանձնաժողովները դեռ չեն ավարտել ուսումնասիրությունները` հունվարի 26-ին հիվանդանոցում մահացած 5-ամյա Միլենա Մարտիրոսյանի գործի առնչությամբ: Հիշեցնենք, որ աղջկա նշագեղձերը հեռացնելուց հետո դուրս են գրել հիվանդանոցից, սակայն նա արյունահոսել է, եւ բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը: Աղջկան վիրահատած 33-ամյա բժիշկ Հայկ Աֆյանը աշխատանքի մեջ է, նրա կարճատեւ արձակուրդը ավարտվել է Վարկած […]

Կանացի լիբիդոյի նվազումը անհիմն չէ

Կանանց լիբիդոյի նվազումը տեղի է ունենում զուգընկերոջը սովոր լինելու բնական պատճառով, սակայն առանձին դեպքերում մեղավորը կարող է լինել “ապաշնորհ” սիրեկանը: Ըստ վիճակագրության` կանանց մոտ, որոնք կայուն սեռական հարաբերություններ են ունենում, ամսական 0,02 տոկոսով նվազում է սեքսուալ ցանկությունը, իսկ տղամարդու ցանկությունները մնում են նույն մակարդակի վրա: Տղամարդիկ դադարում են իրենց զուգընկերուհիներին հաճելի խոսքեր ասել, որի հետեւանքով […]

Տիկին Բախշյանի հարցը դուր չեկավ Հրայր Թովմասյանին

Եթե  “Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին” օրենքը գործեր 2008-ի մարտի 1-ին , ինչ տեղի չէր ունենա, որ տեղի ունեցավ: Այսօր խորհրդարանում օրինագծի քննարկման ժամանակ “Ժառանգության” պատգամավոր Անահիտ Բախշյանը այս հարցն ուղղեց հարցի հիմնական զեկուցող , արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին: “Ինքս մարտիմեկյան իրադարձություններին եւ դեպքերին ծանոթ չեմ եւ չեմ կարող ասել, թե ինչ կարող էր լինել […]

Եղանակի կանխատեսում` առաջիկա 5 օրերի համար

Հանրապետության տարածքում փետրվարի 28-ին արեւմտյան շրջաններում,  29-ին, մարտի 1-2-ը շրջանների զգալի մասում, 3-ին արեւելյան շրջաններում սպասվում են տեղումներ, 1-ի երեկոյան ժամերին, 2-ին ամենուրեք ձյան տեսքով: Քամին հարավ-արեւմտյան 3-8 մ/վրկ, մարտի 1-2-ը առանձին վայրերում ուժգնացում 18-23մ/վ, լեռնային շրջաններում եւ լեռնանցքներում սպասվում է բուք, ճանապարհներին մերկասառույց: Օդի ջերմաստիճանը 28-29-ին  կբարձրանա 6-8, մարտի 1-ի ցերեկը եւ 2-ի գիշերը […]

ԲՀԿ-ում ձայները կբաժանվեն

Փետրվարի 28-ին խորհրդարանը արտահերթության կարգով կքննարկի  ԱԺ “Ժառանգություն” եւ ՀՅԴ խմբակցությունների պատգամավորներ  Ստյոպա Սաֆարյանի, Արծվիկ Մինասյանի, Վահան Հովհաննիսյանի, Արմեն Մարտիրոսյանի հեղինակած “ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին” օրինագիծը, որով առաջարկվում է խառը ընտրակարգից անցում կատարել հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգի: Նախագծի շուրջ, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Henaran.am-ը, խորհրդարանական լսումներ կազմակերպվեցին: Ի դեպ, լսումների անցկացման նախաձեռնությանը միացել էր նաեւ ԱԺ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

Ամենաընթերցված