Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդն այսօր կկայացնի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի վերաբերյալ վերջնական որոշումը
Ֆրանսիայի Սահմանդրական խորհուրդը այսօր երեկոյան` Հայաստանի ժամանակով 20.00-ին, իր վերջնական որոշումը կկայացնի ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի վերաբերյալ, հաղորդում է “Nouvelles d`Arménie”-ն: Օրինագիծը, որը հայտնի դարձավ “Հայկական օրինագիծ” կամ “Բուայեի օրինագիծ” անուններով, մշակվել է ֆրանսիական իշխանությունների կողմից, ստուգվել երկրի Արդարադատության նախարարության եւ Ազգային ժողովի սահմանդրական հարցերով հանձնաժողովի նախագահի կողմից: 2011-ի հունվարի 23-ին […]