11 Հունվարի, Saturday, 2025
KFC

Հայոց ցեղասպանության մասին երգը կհնչի Սարկոզիի նախընտրական քարոզարշավին /վիդեո/

Ֆրանսիայի նախագահի թեկնածուները կազմում են երգերի ցանկը, որոնք կհնչեն նախընտրական քարոզարշավի շրջանակներում: Ինչպես տեղեկացնում է ֆրանսիական “Le Figaro”-ն, Նիկոլա Սարկոզին եւ Ֆրանսուա Օլանդն արդեն ներկայացրել են իրենց սիրելի երգերը:

Չնայած 2 թեկնածուների երաժշտական ճաշակը բացարձակապես տարբեր է, կան մի քանի ընդհանուր գործոններ: Երկուսի երգացանկն էլ հիմնականում կազմված է ֆրանսիական փոփ երաժշտությունից` հայտնի երգերից, որոնք պետք է ներկայացնեն յուրաքանչյուր թեկնածուի արժեքները: Այդ ստեղծագործությունները պատկերացում են տալիս` ինչպիսին կլինի քարոզարշավի հետագա ընթացքը, ինչպես նաեւ բացահայտում են թեկնածուների անձը եւ մտադրությունները:

Նիկոլա Սարկոզին իր սիրելի երգերի ցանկում ընդգրկել է նաեւ Շարլ Ազնավուրի երգը, ընդ որում ոչ պատահական երգ, այլ “Ils sont tombés”-ն` “Նրանք ընկան”, որը հիշեցնում է Հայոց ցեղասպանության մասին, որի ժխտումը քրեականացնող օրինագիծը մեծ աղմուկ առաջացրեց վերջերս: Հիշեցնենք, որ այսօր երեկոյան Ֆրանսիայի Սահմանդրական խորհորդը կրկին կքննարկի օրինագիծը:

Կարլա Բրունին հավանաբար կվիրավորվեր, եթե իր սիրելի ամուսինը երգացանկում չընդգրկեր նաեւ իր երգերից: Նախագահը կնոջ երգերի մեծ երկրպագուն է եւ ընտրել է նրա “Lamoureuse”` “Սիրահարվածը” երգը, որը գեղեցիկ սիրո խոստովանություն է:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ