28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Հայոց ցեղասպանության բանաձեւի հեղինակները նամակ են ուղղել ԱՄՆ պետքարտուղարին

Հայոց ցեղասպանության բանաձեւի գլխավոր հեղինակները` ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի անդամներ Ադամ Շիֆը եւ Ռոբերտ Դոլդը, նամակ են ուղարկել ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնին, որը ստորագրել են Ներկայացուցիչների պալատի նրանց 59 գործընկերները: Նամակը կոչ է անում Քլինթոնին հրաժարվել իր վերջին հայտարարությունից Հայոց ցեղասպանության վերաբերյալ` անվանելով այն “պատմական բանավեճ”, հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը:

Պետքարտուղարին ուղղված նամակում ստրոգրողները նշում են, որ նրա` Հայոց ցեղասպանության` որպես բաց հարց  ոչ ճիշտ ձեւակերպումը, բացի վիրավորանք հասցնելուց, ներկայացնում է նաեւ ամերկահայերին, ինչպես նաեւ աջակցում է Թուրքիայի ամոթալի ժխտողական քաղաքականությանը: Նրանք նաեւ հիշեցրել են Քլինթոնին, որ 2006-ին ինքը միացել էր նախագահ Օբամային, այն ժամանակ դեռեւս սենատոր լինելով, նամակ է գրել նախագահ Բուշին` բացատրելու վերջինիս, որ Հայոց ցեղասպանությունը “1915-ին Օսմանյան կայսրության կողմից պարբերական եւ կանխամտածված արշավ է եղել”:

Բուշին ուղղված  նամակում Քլինթոնը մասնավորապես նշել էր. “Ցեղասպանության զոհերն արժանի են հիշատակվելու: Մեր պետության եւ միջազգային հանրության շահերից է բխում հիշել նման հանցանքները, որպեսզի նրանք այլեւս երբեք չկրկնվեն: Մեր բարոյականությունը եւ մեր ազգը` որպես մարդու իրավունքների ջատագով, մղում է մեզ այն քայլին, որ Հայոց ցեղասպանությունը պետք է ճանաչվի եւ հիշվի Կոնգրեսի եւ ԱՄՆ նախագահի կողմից”:

Ինչ վերաբերում է պետքարտուղար Քլինթոնին ուղղված նամակին, ապա վերջինս չի կարող պատասխանել դրան մինչեւ այս շաբաթ կայանալիք Սենատի առանձին 4 նիստերը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ