15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Աղվան Հովսեփյանի մտահոգությունը. հանցագործության “պոչ”-ն էլ չի բացահայտվում

Անցած շաբաթավերջին Հայաստանի Հանրապետության դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստում ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը իրավապահների ուշադրությունը հրավիրեց մեր երկրում կեղծ մետաղադրամների առկայության, շրջանառության վրա:

Ի դեպ, պատկան մարմիններին դեռ հայտնի չէ, թե կեղծ մետաղադրամների ինչ ծավալ է շրջանառվում: Ըստ գլխավոր դատախազի, կեղծ մետաղադրամների մի մասը ձուլման եղանակով է պատրաստվում, ինչը նշանակում է, որ հանրապետությունում լուրջ արտադրություն կա, լուրջ տեխնոլոգիա է կիրառվում, մինչդեռ իրենց դեռ չի հաջողվում հայտնաբերել այդ արտադրությունը:

– Իսկ եթե այլ երկրում են ձուլում ու մտցնում Հայաստան, ապա շատ ավելի վատ, որովհետև գործ ունենք և մաքսանենգության, և այլ պետության կողմից մեր երկրի տնտեսական հիմքերը քայքայելու հետ,- ասաց Աղվան Հովսեփյանը:

Գլխավոր դատախազը հիշեցրեց, որ մի քանի տարի առաջ արտերկրում տպագրվել ու, մեր երկրի տնտեսական հիմքերը քայքայելու նպատակով, Հայաստան են մտցվել մեծ քանակի ակցիզային դրոշմանիշներ: Իրավապահներին հաջողվել է պարզել, որ դրանք գործարանային պայմաններում արտադրվել են Թուրքիայում: Այդ դեպքի կապակցությամբ նույնիսկ հրավիրել են Հայաստանում ԱՄՆ այն ժամանակվա դեսպանին, զրուցել նրա հետ…

Կարող ենք ենթադրել, որ ՀՀ գլխավոր դատախազությունում այսպիսով ակնկալել են այդ գերտերության վճռական միջամտությունը (ներքին կարգով) մեր հարևան երկրի նկատմամբ: Հետաքրքիր է` այս անգա՞մ էլ է բանը հասնելու ԱՄՆ դեսպանին հրավիրելուն, եթե, իհարկե, պարզվի, որ մետաղադրամներն արտադրված են Թուրքիայում, որի հետ մենք չունենք դիվանագիտական հարաբերություններ:

   Ա. Աղասյան

 

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ