14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լավ է ուշ, քան ավելի ուշ. ԱԺ-ն քննարկում է “Արտակարգ իրավական ռեժիմի մասին” նախագիծը

Ինչո՞ւ “Արտակարգ իրավական ռեժիմի մասին” նախագիծը խորհրդարան բերվեց այս փուլում եւ ինչո՞ւ է այն քննարկվում քսանչորսժամյա ռեժիմով: Այսօր օրինագծի քննարկման ժամանակ հարցի հարակից զեկուցող, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանին հարցրեց ԱԺ  “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:

“Օր առաջ օրենքն ընդունելը ճիշտ է: Լավ է ուշ, քան ավելի ուշ”,-արձագանքեց Դավիթ Հարությունյանն ու ավելացրեց, որ իր կարծիքով այն պետք է ավելի վաղ ընդունվեր: Դավիթ Հարությունյանը նկատեց, որ  որքան մոտենան խորհրդարանական ընտրությունները, այնքան քաղաքական շահարկումներն ավելի շատ են լինելու, ուստի նպատակահարմար է օրենքն ընդունել այս փուլում եւ ոչ նախընտրական թեժ ժամանակահատվածում:

ՀՅԴ-ական պատգամավոր Լիլիթ Գալստյանն էլ հետաքրքրվեց, թե արդյո՞ք Դավիթ Հարությունյանը սահմանադրական կոնֆլիկտ չի տեսնում բանակի ներգրավման հետ կապված: “Ես համաձայն եմ, որ երկիրը պետք է այլ ուժեր ունենա, բայց մենք պետք է հաշվի առնենք մեր հնարավորությունները, պատրա՞ստ ենք արդյոք ստեղծել այդպիսի ուժեր”,-պատասխանեց Դավիթ Հարությունյանն ու հավելեց, որ Սահմանադրության հետ խնդիր չի տեսնում:

“Իհարկե, կան ավելի արդյունավետ ճանապարհներ, բայց դա ընտրել չենք կարող ռեսուրսի բացակայության պատճառով”,-շարունակեց Դավիթ Հարությունյանն ու շեշտեց, որ բանակի չեզոքությունը չպետք է խախտվի:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ