15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Կանացի լիբիդոյի նվազումը անհիմն չէ

Կանանց լիբիդոյի նվազումը տեղի է ունենում զուգընկերոջը սովոր լինելու բնական պատճառով, սակայն առանձին դեպքերում մեղավորը կարող է լինել “ապաշնորհ” սիրեկանը:

Ըստ վիճակագրության` կանանց մոտ, որոնք կայուն սեռական հարաբերություններ են ունենում, ամսական 0,02 տոկոսով նվազում է սեքսուալ ցանկությունը, իսկ տղամարդու ցանկությունները մնում են նույն մակարդակի վրա: Տղամարդիկ դադարում են իրենց զուգընկերուհիներին հաճելի խոսքեր ասել, որի հետեւանքով կանանց մոտ ընկնում է ինքնագնահատականը, նրանք այլեւս իրենց չեն զգում ցանկալի եւ սեքսուալ:

Սեքսը զուգընկերների միջեւ պետք է հիմնված լինի փոխադարձ ցանկության եւ հաճույք ստանալու, այլ ոչ թե օրգազմների քանակի  վրա: Անհրաժեշտ է պարզապես թուլանալ եւ հաճույք ստանալ ինտիմ շփումից:

Սեքսը պոռնոգրաֆիկ  ֆիլմերում բավականին տարբերվում է իրականությունից, այդ պատճառով էլ կարիք չկա էկրանային փորձերը  տեղափոխել ձեր  հարաբերություններ: Բացի այդ, պոռնոգրաֆիկ ֆիլմեր դիտելը բացասական է ազդում տղամարդու` գրգռվելու ունակության վրա: Ավելի լավ է հրաժարվել նման տիպի խթանող միջոցներից:

Ժամանակի ընթացքում տղամարդիկ սկսում են արհամարհել նախնական փաղաքշանքները եւ միանգամից անցնում են սեքսին: Սակայն կինը չի կարող միանգամից անցնել ինտիմ հարաբերություններին: Ոպեսզի զուգընկերուհու մոտ սեքսուալ ցանկություն առաջանա, հարկավոր է հիշել համբույրների եւ գրկախառնությունների մասին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ