14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Տիկին Բախշյանի հարցը դուր չեկավ Հրայր Թովմասյանին

Եթե  “Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին” օրենքը գործեր 2008-ի մարտի 1-ին , ինչ տեղի չէր ունենա, որ տեղի ունեցավ: Այսօր խորհրդարանում օրինագծի քննարկման ժամանակ “Ժառանգության” պատգամավոր Անահիտ Բախշյանը այս հարցն ուղղեց հարցի հիմնական զեկուցող , արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին:

“Ինքս մարտիմեկյան իրադարձություններին եւ դեպքերին ծանոթ չեմ եւ չեմ կարող ասել, թե ինչ կարող էր լինել այն ժամանակ”,-ի պատասխան նշեց նախարարը, որին հետեւեց տիկին Բախշյանի ռեպլիկը.”Ես տխրեցի Ձեր վերջին ասածից, լավ չի, որ ծանոթ չեք, ընդհակառակը շատ լավ ծանոթ եք եւ դրա համար էլ չեք ուզում  փակագծերը բացել”:

Հրայր Թովմասյանի պատասխանն Անահիտ Բախշյանին չուշացավ: Նախարարը նշեց.”Այն, որ դուք կարող եք յուրովի ընկալել եւ մեկնաբանել Սահմանադրությունը, ես կարող եմ հասկանալ, հանդուրժել եւ չընդունել, բայց երբ Դուք որոշում եք ,թե ես ինչը գիտեմ, ինչը չգիտեմ, դա ինձ համար տարօրինակ է:

Ես սկսում եմ Ձեր  նախորդ ասածներին էլ չհավատալ որովհետեւ միայն ես գիտեմ թե, որքան գիտեմ”: Հրայր Թովմասյանն ասաց, որ պրոֆեսիոնալ էթիկան եւ զբաղեցրած պաշտոնը թույլ չի տալիս դատողություններ անել այն երեւույթների վերաբերյալ, որոնց քաջածանոթ չէ:

“Այս դեպքում էլ Սահամանադրության, իրավական պետության սկզբունքից ելնելով, կաշկանդված են եղել համաչափության սկզբունքով եւ կոնկրետ իրավիճակը հասկանալ, գնահատել եւ որոշել, թե պետք էր օգտագործել, թե ոչ, կարող եք մանրամասն ծանոթանալ մարտիմեկյան իրադարձություններն ուսումնասիրող հանձնաժողովից, որտեղ ակտիվորեն ներգրավված էր  նաեւ “Ժառանգությունը”,-նկատեց նախարարն ու հավելեց, որ ի վիճակի չէ իրեն վերապահել այդ իրադարձություններն ուսումնասիրող հանձնաժողովի դերակատարությունը եւ եզրակացություններ անել:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ