28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Սիրիայում կայացել է նոր Սահմանադրության քվեարկությունը /վիդեո/

Սիրիայում ավարտվել է նոր Սահմանադրություն անցկացնելու քվեարկությունը: Ըստ նախնական տվյալների` քվեարկությանը մասնակցել է ընտրազանգվածի 60 տոկոսը: Իշխանությունները քվեարկությունը կայացած են համարում, տեղեկացնում է Ռուսաստանի Առաջին ալիքը:

Քվեարկության սրահում միայն մեկ քվեախցիկ է եղել, սակայն նույնիսկ հերթ չի գոյացել: Դամասկոսի բնակիչները նույնիսկ ներս չեն մտնում, քվեաթերթիկը լրացրել են մուտքի մոտ: Քվեաթերթիկներում միայն 2 տարբերակ է` Սահմանադրությանը կողմ կամ դեմ:

Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի հակառակորդները քվեարկությունն անվանել են “ծաղրանք դեմոկրատիայի վրա”: Գրոհայինները շարունակում են սիրիական քաղաքներում մարտնչել բանակի հետ: Ամեն օր մահանում են խաղաղ բնակիչներ, սիրիական բանակի զինվորներ եւ լրագրողներ:

Հազարավոր ցուցարարներ պատրաստվում են հավաքվել  Դամասկոսի կենտրոնում` աջակցելու քվեարկությանը եւ այն փափոխություններին, որոնք կարող են տեղի ունենալ, եթե նոր Սահմանադրությունն անցնի: Փոփոխությունները նրանք պահանջում են ոչ թե զենքով, այլ ` դրոշները ձեռքներին:

Նոր հիմնական օրենքն ուժի մեջ կլինի վերջնական արդյունքների ամփոփումից հետո: Մայիսին սիրիացիները կմասնակցեն առաջին ազատ խորհրդարանական ընրություններին, որոնց կմասնակցեն  նոր կուսակցություններ եւ շարժումներ, որոնց մեծ մասին ընտրողները դեռ նոր են ծանոթանալու:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ