14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ԿԸՀ-ն տեղեկացնում է

Քվեարկության օրը ՀՀ տարածքից դուրս գտնվելու դեպքում Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձանց (անկախ սեփականության ձևից) արտասահմանում տեղակայված ներկայացուցչությունների` ընտրելու իրավունք ունեցող աշխատակիցները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամները կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2012թ. մայիսի 6-ի համամասնական ընտրակարգով ընտրություններին` քվեարկելով էլեկտրոնային /համացանցային/ եղանակով:

Նշված իրավաբանական անձանց գործադիր մարմնի ղեկավարները (տնoրեն, գլխավոր տնoրեն, նախագահ և այլն) արտասահմանում տեղակայված իրենց ներկայացուցչությունների` ընտրելու իրավունք ունեցող աշխատակիցների և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամների ցուցակը ներկայացնում են ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն (հասցե` Մաշտոցի 13Ա) մինչև 2012 թվականի մարտի 17-ը:

Ներկայացվող ցուցակում նշվում է`

ընտրողի ազգանունը, անունը, հայրանունը (հաշվառման  փաստաթղթերում առկայության դեպքում),

ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը,

արտերկրում բնակության վայրը (պետությունը, քաղաքը),

անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը:

Ներկայացվող ցուցակին կցվում են`

իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի պատճենը,

արտասահմանում տեղակայված ներկայացուցչության ստեղծման   փաստաթղթերը:

Ցուցակը ներկայացվում է իրավաբանական անձի ղեկավարի ստորագրությամբ և կնիքով (եթե առկա է):

Նշված ցուցակները ներկայացվում են նաև էլեկտրոնային կրիչով` Microsoft Excel (Մայքրոսոֆթ Էքզել) տարբերակով:

 Henaran.am -ին տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովից

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ