21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Երեւանում մեկնարկում են ՀՀ-ԵՄ միջեւ մուտքի արտոնագրերի դյուրացման բանակցությունները

Փետրվարի 27-28-ը Երեւանում կայանալու են Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության միջեւ մուտքի արտոնագրերի դյուրացման եւ հետընդունման (ռեադմիսիայի) համաձայնագրերի շուրջ բանակցություններ: Հայկական կողմի պատվիրակությունը գլխավորելու ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը:

Հայաստան-ԵՄ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման շրջանակներում ԵՄ երկրներ պարզեցված մուտք է նախատեսվում ՀՀ քաղաքացիների` մի շարք խմբերի համար, ինչպիսիք են պաշտոնական պատվիրակության անդամները, դպրոցականները, ուսանողները, գործարարները եւ բիզնես կազմակերպությունների ներկայացուցիչները, գիտնականները եւ այլք:

Բանակցությունների մեկնարկելու են փետրվարի 27-ին, ժամը` 14.00-ին, ‘’Արմենիա Մարիոթ’’  հյուրանոցի ‘’Էրատո թագուհի’’ սրահում:

Henaran.am-ին հաղորդում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ