19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Միշել Լեգրանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Պատվո շքանշանի ասպետ Միշել Լեգրանին՝ ծննդյան 80-ամյա հոբելյանի առթիվ: Ուղերձում ասված է. “Սիրելի՛ մաեստրո Լեգրան, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ: Դուք մեծ ավանդ ունեք ժամանակակից երաժշտության զարգացման գործում, իսկ Ձեր ստեղծագործությունները կատարում են ամբողջ աշխարհում: Ձեզ նման վառ անհատականությունների շնորհիվ ամրապնդվել է […]

Դատավորը “կանխեց” Մարգար Օհանյանի պատասխանը /վիդեո/

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  ուրբաթ  շարունակվեց Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի, գումարտակի հրամանատար Ստեփան Կարախանյանի, ՃՈ աշխատակիցներ Արա Լեւոնյանի եւ Սամվել Մախմուրյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Հիշեցնենք, Մարգար Օհանյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ պետական գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար եւ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. […]

ՀՅԴ-ն ցուցակը կկազմի առանց որեւէ միջամտության. ո՞ւմ նկատի ունի Վահան Հովհաննիսյանը

“Ինձ դուր է գալիս, երբ մամուլը այդ թեմայի մասին այդքան խոսում է` չունենալով ոչ մի հավաստի ինֆորմացիա”,-Վահան Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը այսպես պատասխանեց ՀՅԴ համամասնական ցուցակների մասին հարցին ու հավելեց, թե հիմա հասկանում է, որ ՀՅԴ-ի մեջ ոչ ոք ոչ մի աղբյուր չունի: “Ցանկը մենք կկազմենք առանց որեւէ միջամտության, իսկ այն ցանկը, որ կհրապարակենք, […]

Սելիմի լեռնացքում խցանում է առաջացել

Փետրվարի 24-ին, ժամը 10.46-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սելիմի լեռնանցքի մոտ (Գեղհովիտ գյուղի կողմից) ձնաբքի պատճառով արգելափակման մեջ է հայտնվել 3 ավտոմեքենա, ինչի հետեւանքով առաջացել է խցանում: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: Henaran.am-ին հաղորդում են ԱԻՆ լրատվական ծառայությունից

Սումգայիթ. սովորական ցեղասպանություն

ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվական վարչությունը մեկնաբանություն է տարածել սումգայիթյան դեպքերի առնչությամբ: Ներկայացնում ենք այն ամբողջությամբ 1988 թվականի փետրվարի 26-29-ին ադրբեջանական իշխանությունների փաստացի աջակցությամբ և ԽՍՀՄ ղեկավարության թողտվությամբ Ադրբեջանական ԽՍՀ Սումգայիթ քաղաքում տեղի են ունեցել հայերի զանգվածային ջարդեր, որոնք իրենց վայրենի ու դաժան կատարմամբ ցնցել են համաշխարհային հանրությանը:          Սումգայիթյան նախճիրը դարձավ Հայաստանի հետ վերամիավորման պահանջով Արցախի […]

Ընտրությունները երկու բան կարող են նշանակել` իշխնափոխություն եւ սերնդափոխություն. Վահան Հովհաննիսյան

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը  ներքաղաքական ներկա իրավիճակը պայմանավորեց  իշխանության` իշխանության մնալու անթաքույց  եւ մարտի մեկի կրկնությունից խուսափելու ձգտումով, ինչը ըստ Վահան Հովհաննիսյանի, քաղաքացիական հասարակությանը հնարավորություն է տալիս իշխանափոխություն իրականացնելու: “Ընտրությունները երկու բան կարող են նշանակել` իշխանափոխություն եւ սերնդափոխություն”,-հայտարարեց ՀՅԴ-ականն ու հավելեց, որ մեր պարագայում երկուսն էլ հասունացել են` թե […]

Հայազգի կալիֆորնիացի գրողն արժանացել է հեղինակավոր մրցանակի

Կալիֆորնիացի հայազգի գրող Արթուր Մելիքյանը “Written Art Award-2012”-ի Ընդհանուր գեղարվեստական գրականություն կատեգորիայում արժանացել է 2-րդ տեղին իր` “Ճամփորդություն դեպի Virginland.Գիրք 1-ին” վեպի համար: Առաջին տեղում է Ստեֆան Մեյթլենդ-Լյուիսը` “Զմրուխտները երբեք չեն խամրում” վեպի համար, տեղեկացնում ` Two Harbors Press-ը: Մելիքյանը, ով այս տարի արդեն 3 այլ գրական մրցանակներ է ստացել, ասել է, որ իր համար […]

ՕԵԿ-ում խուճապ է. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ” օրաթերթի տենդագին խուճապ է տարածվել կոալիցիոն մեկ այլ կուսակցության` “Օրինաց երկրի” շարքերում: Կուսակցության երկրորդ, երրորդ էշելոնի մարդիկ հավաստի տեղեկություններ են ստացել, թե Սերժ Սարգսյանը որոշել է, որ Արթուր Բաղդասարյանի կուսակցությունը տեղ չի ունենալու ապագա խորհրդարանի կազմում, եւ ահա կուսակցության շարքերում նոր խմորումներ են սկսվել, որոնցից ամենանշանակալին կուսակցության Կենտրոնի կառույցի ղեկավար Արայիկ Հայրապետյանի […]

ՀՀ ԱԳ նախարարը այցելել է Կորեա

Փետրվարի 23-ին Կորեայի ԱԳ Նախարար Կիմ Սունգ-Հվանի հրավերով պաշտոնական այցով Սեուլ ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին ընդունեց  Կորեայի Հանրապետության վարչապետ Հվանգ Սիկ Կիմը, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունը: Կորեայի վարչապետի եւ Հայաստանի արտգործնախարարի հանդիպման օրակարգում էին Սեուլում այս տարվա մարտի 26-27-ը կայանալիք Միջուկային անվտանգության հարցերով երկրորդ գագաթաժողովի,  Կորեայում ս.թ. մայիս-օգոստոս ամիսներին տեղի ունենալիք EXPO-2012 Համաշխարհային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

Ամենաընթերցված