17 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

ՕԵԿ-ում խուճապ է. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ” օրաթերթի տենդագին խուճապ է տարածվել կոալիցիոն մեկ այլ կուսակցության` “Օրինաց երկրի” շարքերում: Կուսակցության երկրորդ, երրորդ էշելոնի մարդիկ հավաստի տեղեկություններ են ստացել, թե Սերժ Սարգսյանը որոշել է, որ Արթուր Բաղդասարյանի կուսակցությունը տեղ չի ունենալու ապագա խորհրդարանի կազմում, եւ ահա կուսակցության շարքերում նոր խմորումներ են սկսվել, որոնցից ամենանշանակալին կուսակցության Կենտրոնի կառույցի ղեկավար Արայիկ Հայրապետյանի հայտարարությունն է` խորհրդարանական ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու մասին: Հայրապետյանն ասել է, որ հրաժարվում է թե´ համամասնական, թե´ մեծամասնական ընտրակարգով առաջադրվելուց եւ վերադառնում է բիզնես գործունեության:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ