19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ընտրությունները երկու բան կարող են նշանակել` իշխնափոխություն եւ սերնդափոխություն. Վահան Հովհաննիսյան

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը  ներքաղաքական ներկա իրավիճակը պայմանավորեց  իշխանության` իշխանության մնալու անթաքույց  եւ մարտի մեկի կրկնությունից խուսափելու ձգտումով, ինչը ըստ Վահան Հովհաննիսյանի, քաղաքացիական հասարակությանը հնարավորություն է տալիս իշխանափոխություն իրականացնելու:

“Ընտրությունները երկու բան կարող են նշանակել` իշխանափոխություն եւ սերնդափոխություն”,-հայտարարեց ՀՅԴ-ականն ու հավելեց, որ մեր պարագայում երկուսն էլ հասունացել են` թե իշխանության, թե ընդդիմության մեջ:

Մնացածը` հնարավոր բլոկների քննարկումը, առանձին անհատների քաղաքական տեղաշարժը եւ տարբեր քաղաքական ուժերի միջեւ լարվածությունը, Հովհաննիսյանի խոսքով, սրա ածանցյալն  են:

Արտաքին քաղաքական զարգացումները Վահան Հովհաննիսյանը պայմանավորեց ներքին քաղաքական զարգացումներով ու հայտարարեց, որ եվրոպական կառույցները Հայաստանին հասկացնել են տվել, որ այլեւս “այլանդակություններ” չեն հանդուրժվելու, եւ Հայաստանը պետք է կարողանա մոտենալ ժողովրդավարական ընտրություններին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ