22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մայաները 2012-ին կանխատեսել են ոչ թե աշխարհի վերջը, այլ նոր ժամանակագրության սկիզբը

Կենտրոնական Ամերիկայում գոյություն ունեցած մայաների դասական  քաղաքակրթության վերացման պատճառը կարող է կարճատեւ երաշտը եղած լինել: Այս եզրակացությանն են եկել Յուկատանի գիտահետազոտական կենտրոնի եւ Սաութհեմփթոնի համալսարանի գիտնականները` համատեղ հետազոտությունների արդյունքում:

Երկար ժամանակ գիտնականները կարծում էին, որ երբեւէ հզոր մշակույթն անկում է ապրել, իսկ բնակչության մեծ մասը մահացել են երկարատեւ երաշտի պատճառով: Սակայն կատարված հետազոտությունների արդյունքում կլիմայագետները պարզել են, որ այդ տարածքում թարմ ջրի սեզոնային աղբյուրների սպառման համար անհրաժեշտ է եղել տեղումների քանակի կրճատում 25-40 տոկոսով:

Ինչեւէ, մայաների հզոր քաղաքակրթության անկման ճշգրիտ պատճառը գիտնականները չեն կարողանում պարզել: Հաշվվում են գրեթե 10 հիպոթեզ  այդ թեմայի շուրջ, այդ թվում` սոցիալական շերտերի տեղաշարժը կամ ինչ-որ հիվանդության համաճարակը:

Այս տարի հին քաղաքակրթության հանդեպ հետաքրքրությունն աճել է, քանի որ լուրեր են շրջում աշխարհի վերջի մասին, որն իբր թե կանխատեսել են մայաները: Մասնագետներն ասում են, որ այս լուրերը մտացածին են, քանի որ 2012-ից մայաները մտադիր են եղել սկսել նոր ժամանակագրություն եւ չեն մտածել աշխարհի վերջի մասին:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ