04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Երուսաղեմում անկարգություններ են

Երուսաղեմի “Ալ-Ակսա” մզկիթում ուրբաթյան աղոթքից հետո հարյուրավոր պաղեստինցիներ սկսել են քարեր նետել իսրայելական ոստիկանության վրա, տեղեկացնում է “AFP”-ը: Դեպքի վայր են ուղարկվել ոստիկանական հավելյալ ուժեր, որոնք փորձում են հանգստացնել ամբոխին:

Ձերբակալությունների մասին առայժմ տեղեկություններ չկան, սակայն ոստիկաններից ոմանք արդեն վիրավոր են: Ցուցարարների մի մասը հրաժարվում են դուրս գալ մզկիթից:

Թե ինչն է դարձել անկարգությունների պատճառ, առայժմ պարզ  չէ, սակայն հայտնի է, որ փետրվարի 25-ին պաղեստինցիները նշում են Հեբրոնի ջարդերի տարելիցը` 1994-ի դեպքերը, երբ իսրայելցի ահաբեկիչ Բարուխ Գոլդշտեյնը կրակ էր բացել անզեն պաղեստինցիների վրա, որոնք աղոթելիս են եղել տեղի Իբրահիմի մզկիթում: Այդ ժամանակ 29 մարդ զոհվել էր, 125-ը` վիրավորվել: Եւս 19 պաղեստինցի սպանվել էր իսրայելցի գրոհայինների ձեռքով` գրավված տարածքներում ցույցերը խաղաղեցնելու ժամանակ:

Գրեթե ամեն տարի պաղեստինցիները դուրս են գալիս հիշատակի արարողությունների, որոնք հաճախ ավարտվում են իսրայելական ոստիկանության հետ բախումներով:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ