Աշխատանքները պետք է կատարվեն այնպես, որ հենց քվեարկության օրը կայանան ազատ եւ արդար ընտրություններ. ԱՄՆ դեսպանատուն

“2012թ. ընտրությունների արժանահավատ, պատասխանատու եւ հավասարակշռված լուսաբանում” թեմայով այսօր Կոնգրես հյուրանոցում ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար երկօրյա սեմինար-քննարկում է կազմակերպվել “Իրավունքի Եվրոպա” միավորում ՀԿ-ի, ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի, ԵՄ պատվիրակության եւ ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ: ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինը բացման խոսքում նշեց, որ ԶԼՄ-ների գործունեությունը քարոզարշավի ժամանակ շատ կարեւոր է ազատ եւ արդար ընտրությունների իրականացման համար: “Զուտ […]