05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՆԱՏՕ-ի գլխավոր գրասենյակի վրա զանգվածային հարձակում է տեղի ունեցել

Ոստիկանությունը կալանավորել է 483 պացիֆիստների, որոնք նախօրեին  Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի վրա զանգվածային հարձակում են գործել, հաղորդում է “РИА Новости”-ն:

Հանուն խաղաղության անցկացվող ակցիային, որն ակտիվիստներն անվանել են “ՆԱՏՕ, խաղն ավարտված է”, գրեթե 800 մարդ է մասնակցել` Եվրոպայի 11 երկրներից` Բելգիայից, Ֆրանսիայից, Նիդեռլանդներից, Մեծ Բրիտանիայից, Թուրքիայից, Շվեդիայից, Իսպանիայից, Պորտուգալիայից, Գերմանիայից, Ֆինլանդիայից եւ Իտալիայից:

Պացիֆիստներից 500-ը փորձել են ամեն կերպ ներս անցնել գրասենյակի ցանկապատից, սակայն դա հաջողվել է միայն 20-ին, քանի որ նրանց կանգնեցրել են ոստիկանության զորքերը: Հարձակվողները մտադիր են եղել ՆԱՏՕ-ի գլխավոր գրասենյակի դռան վրա փականներ ամրացնել:

Ակցիայի կազմակերպիչներից մեկը նշել է, որ դա ուղերձ է դաշինքի անդամ-երկրների ղեկավարներին, որոնք հավաքվելու են մայիսի 20-21-ը Չիկագոյում. “Մենք չենք ցանկանում հակահրթիռային պաշտպանություն Եվրոպայի համար, մենք չենք ցանկանում, որ ՆԱՏՕ-ի զինվորները լինեն Լիբիայում կամ Աֆղանստանում եւ մենք չենք ցանկանում վտանգավոր, ավտանգ կամ անօրինական միջուկային զենք Եվրոպայի տարածքում”:

Ոստիկանության եւ ակտիվիվստների միջեւ բախումների արդյունքում բազմաթիվ մարդիկ վնասվածքներ են ստացել, այդ թվում` 15 ոստիկան:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ