25 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Վահան Բաբայանը պատրաստ է նախկին կուսակիցների հետ աշխատել հանդուրժողականության մթնոլորտում

Ես  պատրաստ եմ բոլոր լրատվամիջոցներին տալ իմ կենսագրությունը, թե երբ  եւ որ կուսակցության անդամ եմ ե: Մեզ հետ զրույցում ասաց ԲՀԿ  համամասնական ցուցակում 19-րդ տեղը զբաղեցնող երիտասարդ ԲՀԿ-ական Վահան Բաբայանը` մեկնաբանելով իր քաղաքական անցած ուղում կուսակցությունից կուսակցություն անցնելու վերաբերյալ հարցը: ‘’Դա երկրորդական խնդիր է մեր համար, թե որ կուսակցություններում եմ եղել, այդ հարցն արդեն քննարկվել […]

Քայլի Մինոուգը իր կարիերայի 25-ամյակը կտոնի նոր “մասնագիտությամբ”

Նոր տարվա նախօրեին Սիդնեյում ավանդաբար անցկացվող հրավառության դիզայնով կզբաղվի երգչուհի Քայլի Մինոուգը: Երգչուհու խոսքով` տոնական միջոցառումներին մասնակցելով` նա մտադիր է նշել իր երաժշտական կարիերայի 25-ամյակը: Իր առաջին` “Locomotion” սինգլը Մինոուգը թողարկել է 1987-ին: Երգչուհու կարիերայի տարելիցի շրջանակներում  այլ միջոցառումներ եւս կկազմակերպվեն: Քայլին ձայնագրել է իր ամենահայտնի հիթերի նոր տարբերակները: Բացի այդ, նա արդեն մի քանի […]

Երեւանի քաղքապետը գործարար կանանց կողքին է

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպված “Գործարար հայուհի” էքսպո-ցուցահանդեսի բացմանը: Քաղաքապետը բացման խոսքում շնորհավորել է գործարար կանանց գարնանային տոների առթիվ ու ընդգծել, որ Երևանի քաղաքապետարանը բաց է համագործակցության համար: “Մենք մեր ամբողջ թիմով պատրաստ ենք աջակցել, օգնել հայ կին գործարարներին և քաղաքապետարանի դռները միշտ բաց են նմանատիպ միջոցառումների համար: Համոզված եմ, […]

Սերժ Սարգսյանը վերջին հրաժեշտն է տվել կոմպոզիտոր Ալ. Հարությունյանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի ընտանիքի անդամների, հարազատների, ականավոր արվեստագետի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի անդամների և նրա արվեստի բազմաթիվ երկրպագուների հետ վերջին հրաժեշտն է տվել Ալեքսանդր Հարությունյանին:

Պետք է խորացնել հարաբերություններն Իրանի հետ.ադրբեջանագետ

Իրանի եւ Ադրբեջանի միջեւ ներկայիս լարված հարաբերությունների ֆոնի վրա Հայաստանի նպաստավոր վիճակի մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին իրանագետ Արմեն Իսրայելյանը եւ ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը: Անդրադառնալով Իսրայելի կողմից Իրանի վրա հնարավոր հարձակման մասին` բանախոսները կարծիք հայտնեցին, որ Ադրբեջանն անշուշտ կփորձի օգուտ քաղել իրադրությունից եւ որոշ գործողությունների կդիմի Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Իրանագետ Արմեն Իսրայելյանը նշեց, որ […]

Ավտոճանապարհներն անցանելի են

Մարտի 31-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական ավտոճանապարհներն ու լեռնանցքներն անցանելի են: Որոշ ճանապարահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Փակ են Գեղարքունիքի մարզում` Սելիմի լեռնանցքը, Մադինա-Վերին Գետաշեն ավտոճանապարհը: Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ: Ճանապարհների մաքրման աշխատանքները եւ երթեւեկության անվտանգությունը իրականացվում են “ՃՇՇ”-ների եւ ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ: Մարտի 31-ի ժամը 09.00-ին Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից […]

“Երկու կտոր կրպակի պատճառով ազգը կիսվեց, ամոթ է ” … /լրացված/

Մաշտոցի պուրակի ակտիվիստները բանակցում են ոստիկանության ներկայացուցիչների հետ: Հիշեցնենք, բնապահպան-ակտիվիստները նախապես հայտարարել էին, որ այսօր ժամը 13-ին ապամոնտաժող հատուկ  մասնագիտացված խումբը պիտի ապամոնտաժի  կրպակները: Այդ մասին տեղեկացվել էր նաեւ ոստիկանությունը,  ինչին ոստիկանությունից արձագանքել էին, որ բնապահպանների կողմից գործողությունն անօրինական է: Այս պահին պուրակում հավաքված են տասնյակ երիտասարդներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մտավորականներ, նաեւ “Ժառանգության” պատգամավորներ՝ Անահիտ […]

“Սեքսը մեծ քաղաքում”-ի աստղը ցնցել է ինտերնետը

Դերասանուհի Սառա Ջեսիկա Փարքերը ինտերնետում տեղադրել է առանց շպարի նկարները: Միշտ ոճային ու գեղեցիկ աստղին առանց շպարի անհնար է ճանաչել: Նա երբեք հանրության մեջ չի հայտնվում թերի տեսքով: Սակայն պապարացիները նկարել են աստղին սովորական առօրեական արտաքինով: Նկարները պարզապես ցնցող են: “Սեքսը մեծ քաղաքում” հանրահայտ ֆիլմի հերոսուհին առանց շպարի հոգնած, ծերացած տեսք ունի, երևում են նրա […]

Իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին

ԼՂՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ  համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, մարտի 25-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում  հակառակորդի կողմից արձանագրվել է հրադադարի պահպանման ռեժիմի շուրջ 300 խախտում, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան  1200  կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը, հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից եւ վստահորեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

Ամենաընթերցված