27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Այս տարի “Երկրի ժամ” ակցիային Երեւանից բացի կմասնակցեն Վանաձորն ու Կապանը

“Երկրի ժամ” ակցիայի մասին, որին այս տարի բացի Երեւանից կմիանան նաեւ Վանաձորն ու Կապանը, այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեց Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի համագործակցության զարգացման բաժնի ղեկավար Արթուր Խոյեցյանը.

“Սա սիմվոլիկ բնույթ է կրում: Իմաստն այն չէ, որ լույս անջատես, բայց շարունակես կեղտոտել մոլորակը: Պետք է ցույց տալ նաեւ, որ մարդկությունը կարողանում է միավորվել մեկ գաղափարի շուրջ,”-հայտարարեց Խոյեցյանը` հավելելով, որ նրանք, ովքեր միանում են ակցիային` կատարում են առաջին քայլը, իրենց վրա պարտականություն են վերցնում կատարել նաեւ 2-րդ եւ 3-րդ քայլերը:

ՀՀ Բանպահպանության մթնոլորտային փոփոխության բաժնի պետ Մարտիրոս Ծառուկյանն էլ նշեց, որ սա նաեւ առիթ է, որ մարդիկ անդրադառնան իրենց ապրելակերպին.” Լույսն անջատելով` մարդիկ կկտրվեն իրենց առօրյայից եւ ժամանակ կլինի մտածելու իրենց ապրելակերպի մասին: Մարդիկ պետք է հասկանան, որ հարկավոր է խնայողաբար օգտագործել բոլոր ռեսուրսները: Այսօ մարդկության 20 տոկոսը զրկված է էլեկտրաէներգիայից”:

Ակցիան իրականացվում է կամավոր սկզբունքով, սակայն, եթե որեւէ քաղաք միանում է ակցիային, ապա պարտավորվում է մեկ ժամով անջատել քաղաքի արտաքին լուսավորությունը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ