15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Ավտոճանապարհներն անցանելի են

Մարտի 31-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական ավտոճանապարհներն ու լեռնանցքներն անցանելի են:

Որոշ ճանապարահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Փակ են Գեղարքունիքի մարզում` Սելիմի լեռնանցքը, Մադինա-Վերին Գետաշեն ավտոճանապարհը:

Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ: Ճանապարհների մաքրման աշխատանքները եւ երթեւեկության անվտանգությունը իրականացվում են “ՃՇՇ”-ների եւ ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ:

Մարտի 31-ի ժամը 09.00-ին Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից հայտնեցին, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Գուդաուրի (Պոստա) – Կոբի հատվածում երթեւեկությունը արգելված է կցորդների եւ 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար, իսկ կիսակցորդների համար երթեւեկությունը թույլ է տրվում հակատեղապտտման շղթաներ օգտագործելու պարագայում:

Henaran.am-ին հաղորդում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ