25 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Տեր-Պետրոսյանն ասաց ՀԱԿ-ի կարգախոսը եւ անցան երթին

Լևոն Տեր Պետրոսյանը ավարտեց իր ելույթը՝ առաջարկելով ՀԱԿ-ի նախընտրական կարգախոսի իր տարբերակը ՛՛Ոչ մի ձայն հանցավոր ռեժիմին՛՛, որից հետո սկսվեց երթը: Արամ Մանուկյանը տեղեկացրեց հանրահավաքի մասնակիցներին, որ  առաջիկայում կլինեն այցելություններ մարզեր, իսկ առաջիկա հանրահավաքի մասին լրացուցիչ կտեղեկացնեն: Այս պահին երթի պատճառով խցանում է Մաշտոցի պողոտայում:

Պաշտպանության նախարարությունը պատասխանել է Henaran.am-ին

Ինչպես արդեն տեղեկացրել էր Henaran.am-ը, Էջմիածնի զորամասերում զինծառայողների մոտ տարածվել է ջրծաղիկ հիվանդությունը: Մեծ թվով զինծառայողներ հոսպիտալացվել են: Այս մասին, ինչպես նաեւ թոքաբորբով հիվանդացածության մասին պաշտոնական հարցում էինք ուղարկել Հայաստանի պաշտպանության նախարարություն: Վերջինս այսօր ուղարկել է ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պարզաբանումը: “Հայաստանի ՀՀ ազգաբնակչության շրջանում արձանագրվել են ջրծաղիկի հիվանդացության  մասսայական դեպքեր, այդ իսկ պատճառով Էջմիածնի […]

Հումորի արքային գերել է ռուս ուսանողուհին

Հոլիվուդյան հայտնի կատակերգակը ամուսնանում է երրորդ անգամ: Նրա ընտրյալը դարձել է ռուս ուսանողուհի Անաստասիա Վիտկինան, ում հետ սիրավեպը Քերրին արդեն վաղուց չի թաքցնում: “Ջիմը շատ երջանիկ է: Նա պարզապես խենթանում է Անաստասիայի համար: Ամենից շատ Ջիմին դուր է գալիս նրա հումորի զգացումը: Թեև Ջիմը հումորի թագավորն է, բայց Նաստյային հաջողվում է նրան ծիծաղեցնել”,- ասում են […]

ՀՀ նախագահն այցելել է ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, հասարակական-պետական գործիչ Սերգեյ Համբարձումյանին: Հանրապետության ղեկավարը շնորհավորել է ակնառու պետական գործչին և գիտնականին՝ ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ, մաղթել քաջառողջություն և հաջողություններ: Վաստակաշատ ակադեմիկոսը գիտության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և երկարամյա հասարակական-քաղաքական գործունեության համար Նախագահի հրամանագրով պարգևատրվել է “Տիգրան Մեծ” շքանշանով:    

ՀԱԿ-ի բանակը պատրաստ է հարձակման. հարթակից օծանելիքի հոտ էլ եկավ

ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը ՀԱԿ հանրահավաքում ելույթ ունենալով ասաց, որ ՀԱԿ-ի ՛՛բանակը՛՛ շարված է, եւ պատրաստ՝ հարձակման: ՛՛Թող չթվա, որ հիմա  անդորր է` դա անդորր է փոթորկից առաջ: Սա ճակատամարտ է: Իսկական քաղաքական թեժացումը դուք դեռ կտեսնեք՛՛,-հայտարարեց Զուրաբյանը, կոչ անելով ժողովրդին “ավելի  թեժացնել իրավիճակը”: Արդեն ՀԱԿ շտաբի պետն ասաց, որ միացյալ ընդդիմությունն առաջադրել է թեկնածուներ […]

Էլթոն Ջոնը եւ նրա սիրեկանը չգիտեն` ով է իրենց երեխայի բիոլոգիական հայրը

Հայտնի երգիչը պատրաստվում է երկրորդ երեխայի ծնունդին: Ջոնը և նրա սիրեկան Դևիդ Ֆերնիշը անհամբեր սպասում են երկրորդ անգամ ծնող դառալուն: Ընտանիքի նոր անդամը լույս աշխարհ կգա կամ այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին: Բայց նրանք դեռ չգիտեն, իրենց որդի Զախարիան քույրիկ, թե եղբար է ունենալու: Գործընթացն արդեն մեկնարկել է: Դևիդը և Էլթոնը երբեք չեն […]

“Քուչում” էլ կբանավիճի. Փաշինյանը` “մեծարգո քաղաքական գործիչ” Ալեքսանյանին

ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանը ՀԱԿ հանրահավաքում իր խոսքը սկսեց “Հանրապետականի” ցուցակով, որ այնտեղ կան “սիրուհիներ, դհոլներ, տարբեր ժողգործիքներ, Շուշաններ, մականունավոր բազմաթիվ բիզնեսմեններ”: ՛՛Սեւ ցիլինդրի մեջ մկանը դհոլ սարքելով` ուզում են հավատալ, որ մկանը փոխեցին, դարձրեցին դհոլ՛՛,-ասաց Նիկոլ Փաշինյանը: Փաշինանը հիշեցրեց, որ առաջարկել է թիվ 7 ընտրատարածքում առաջադրված Սամվել Ալեքսանյանին գալ  իր հետ հեռուստաբանավեճի: ՛՛Մեծարգո քաղաքական […]

Վաղը Երկիրը մեկ ժամով կմթնի

Շաբաթ օրը միլիոնավոր մարդիկ կմիանան մոլորակի ամենամասշտաբային ակցիային, որը կոչվում է “Երկրի ժամ“: Այն անց է կացվում Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հովանավորության ներքո: 147 երկրի բնակիչներ մեկ ժամով կանջատեն լույսն իրենց բնակարաններում եւ գրասենյակներում: Համաձայնվելով մեկ ժամով խնայել էլեկտրաէներգիան` մարդիկ իրենց սերն են արտահայտում մայր բնության հանդեպ: Ավանդաբար ակցիան անց է կացվում մարտ ամսվա վերջին […]

Արտակարգ պատահար. Տաթեւի ճոպանուղին գյուղերը արտաքին աշխարհին կապող միակ միջոցն է. փլուզում Սյունիքում/ֆոտո/

Մարտի 29-ին,  ժամը 17-18 ընկած հատվածում  Գորիս-Տաթեւ ճանապարհի` Հալիձոր-Տաթեւ հատվածը փակվել է ճանապարհի եզրային ժայռերից տեղի ունեցած քարաթափման պատճառով: Մոտ 400 խմ ծավալով հողային զանգվածը փակել է 100 մ ճանապարհ: Քարաթափումից տուժածներ չկան: Փաստորեն, այս պահին Տաթեւ, Սվարանց, Տանձատափ գյուղերին արտաքին աշխարհի հետ կապող միակ օղակը մնում է “Տաթեւի թեւեր” ճոպանուղին: Ի դեպ, մոտ վեց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

Ամենաընթերցված