Հանրահավաքը քարոզչական չէ. ՀԱԿ հանրահավաքը մեկնարկեց քարոզչությամբ
Քիչ առաջ Ազատության հրապարակում մեկնարկեց ՀԱԿ հանրահավաքը: Հաղորդում է Henaran.am-ի թղթակցիը հաղորդում է, որ Ազատության հրապարակի հարթակում են ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, “Հանրապետություն” կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ՀԱԿ-ին անդամակցող քաղաքական ուժերի ղեկավարները: Հանրահավաքի մասնակիցներին ողջունեց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը.
՛՛Հայաստանին տեր կանգնող քաղաքացիներ, Հայաստանը մտնում է նախընտրական փուլ, որը աննախադեպ լարված է լինելու, քանի որ երբեք չի եղել, որ խորհրդարանական ընտրությունները նախագահական ընտրությունների նախափուլ լինեին՛՛,- ասաց Արամ Մանուկյանը:
Նա նշեց, որ այդ հանրահավաքը քարոզչական չէ, այլ տեղեկատվական, բայց չխուսափեց քարոզչությունից` անդրադարձավ ՀՀԿ ցուցակի` “տարբեր գործիքների, որոնք ապացուցեցին, որ ժողովրդի հետ կապ չունեն”:
Հանրահավաքին ՀԱԿ անդամները ժողովրդին են ներկայացնելու ՀԱԿ մեծամասնական ընտրակարգով ներկայացված 37 թեկնածուներին, որոնցից հինգը, Արամ Մանուկյանի խոսքով, երիտասարդ են, քանի որ քաղաքական դաշտը միշտ թարմացման անհրաժեշտություն ունի: