05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

“Քուչում” էլ կբանավիճի. Փաշինյանը` “մեծարգո քաղաքական գործիչ” Ալեքսանյանին

ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանը ՀԱԿ հանրահավաքում իր խոսքը սկսեց “Հանրապետականի” ցուցակով, որ այնտեղ կան “սիրուհիներ, դհոլներ, տարբեր ժողգործիքներ, Շուշաններ, մականունավոր բազմաթիվ բիզնեսմեններ”:

՛՛Սեւ ցիլինդրի մեջ մկանը դհոլ սարքելով` ուզում են հավատալ, որ մկանը փոխեցին, դարձրեցին դհոլ՛՛,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Փաշինանը հիշեցրեց, որ առաջարկել է թիվ 7 ընտրատարածքում առաջադրված Սամվել Ալեքսանյանին գալ  իր հետ հեռուստաբանավեճի:

՛՛Մեծարգո քաղաքական գործիչ Սամվել Ալեքսանյան, եկեք տեսախցիկի առաջ, ես իմն ասեմ, դուք՝ ձերը, տաս տարի մանդատ ունենալով գոնե մեկ անգամ ելույթ չեք ունեցել, որեւէ հարց չեք բարձրացրել, ու միշտ բժշկի թուղթ եք ներկայացրել, իբրև հիվանդ եք: Ուրեմն հիվանդ եք, իշխանությունները ձեր նման բողկի պես տղուն սարքել են ռագատկի քար՛՛,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ Սամվել Ալեքսանյանին բանավիճելու առաջարկը վերաբերում է ոչ միայն հեռսուտաեթերին, այլ նաեւ հասարակ երեւանյան բակերին:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ