ՀԱԿ-ի բանակը պատրաստ է հարձակման. հարթակից օծանելիքի հոտ էլ եկավ
ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը ՀԱԿ հանրահավաքում ելույթ ունենալով ասաց, որ ՀԱԿ-ի ՛՛բանակը՛՛ շարված է, եւ պատրաստ՝ հարձակման:
՛՛Թող չթվա, որ հիմա անդորր է` դա անդորր է փոթորկից առաջ: Սա ճակատամարտ է: Իսկական քաղաքական թեժացումը դուք դեռ կտեսնեք՛՛,-հայտարարեց Զուրաբյանը, կոչ անելով ժողովրդին “ավելի թեժացնել իրավիճակը”:
Արդեն ՀԱԿ շտաբի պետն ասաց, որ միացյալ ընդդիմությունն առաջադրել է թեկնածուներ բոլոր մեծամասնական ընտրատարածքներում:
՛՛Ամեն տեղամասում մենք կունենանք երկու վստահված անձ, մոտ 400 հազար մարդ կկարողանա Կոնգրեսի կողմից վերահսկել ընտրությունների ընթացքը: Բոլորը գործելու են հանուն փոփոխությունների: Միացյալ ընդդիմության նվաճումներին վերջիվերջո տեղի կտա նաեւ հեռուստաեթերը, եւ մենք կհասնենք մեր նպատակներին՛՛,- ասաց Լևոն Զուրաբյանը:
Արամ Սարգսյանն իր ելույթում հիշեց Մեծ Պահքը՝ ասելով՝ ՛՛Թող Մեծ Պահքի այս օրերին Աստված օրհնի մեզ եւ ի կատար ածի մեր ցանկությունները՛՛:
Արամ Մանուկյանը ամբիոնից ցույց տվեց մեկ շիշ օծանելիք եւ մուրաբա, ասելով. ՛՛Այսպիսի էժանագին օծանելիքով ու մուրաբաներով է փորձում ՕԵԿ-ը խաբել ժողովրդին: Այս ընտրությունները կլինեն սևի ու սպիտակի պայքար՛՛:
Այս պահին ելույթ է ունենում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը: