ԿԸՀ-ն գրանցեց քաղաքական ուժերին
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ կայացած արտահերթ նիստում գրանցել է համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած կուսակցություններին եւ դաշինքներին: Եվ այպես, մայիսի 6-ին համամասնական ընտրակարգով քվեաթերթիկում կլինեն հետեւյալ ուժերը. ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ՕԵԿ-ը, “Ժառանգություն”-ը, ՀՅԴ-ն, “Միավորված հայեր”, Հայաստանի դեմոկրատական եւ Հայաստանի կոմունիստական կուսակցությունները, ինչպես նաեւ “Հայ ազգային կոնգրես” դաշինքը:
Ըստ ԿԸՀ-ի հաստատած ժամանակացույցի` նախընտրական քարոզարաշավը մեկնարկելու է ապրիլի 8-ից եւ ավարտվելու է մայիսի 4-ին: