20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Տյումենի ավիավթարի զոհերի թվում հայեր չկան /վիդեո/

Ըստ վերջին տվյալների Տյումենի մոտ տեղի ունեցած ավիավթարի հետեւանքով 32 մարդ է զոհվել: ՀՀ ԱԳՆ-ի տվյալներով` զոհերի թվում հայեր չկան:  Ինքնաթիռում մնացած 11 ուղեւորները ողջ են մնացել: Վթարի վայրում արդեն  հայտնաբերվել են ինքնաթիռի ձայնագրիչ սարքերը: Այս մասին հաղորդում է “pravda.ru”-ն:

Ողջ մնացածներին ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց: Ընդհանուր առմամբ` ինքնաթիռում գտնվել են անձնակազմի 4 անդամները եւ 39 ուղեւոր:

АTR-72 ինքնաթիռը, որը Տյումենի “Ռոշինո” օդանավակայանից թռչելիս է եղել դեպի Սուրգուտ, ընկել է Տյումենից 45 կմ հեռավորության վրա: Ուրալյան քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել վթարի գործով` “երկաթուղային, ջրային կամ օդային տրանսպորտային միջոցների երթեւեկության անվտանգության կանոների խախտում” հոդվածով: Վթարի մեղավորներին սպառնում է մինչեւ 7 տարի ազատազրկում:

http://youtu.be/NUB1dYlLm4g

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ