21 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Արխիվ

Ամուսնանում են վաղ տարիքում` առանց սիրո, շահով

Հայկական ընտանիքներում  ամուսնալուծությունների  հիմնական  պատճառը  նաեւ ընտանիքի սոցիալ-տնտեսական վիճակն է: Նման տեսակետ Ընտանիքի միջազգային օրը` մայիսի 15-ին “Հենարան” մամուլի ակումբում հայտնեց  Շենգավիթի քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնի պետ Սուսաննա Ավետիսյանը: Սակայն, ըստ նրա`  ուսումնասիրությունները ցույց են տվել, որ  ամուսնալուծության պատճառ են նաեւ շահադիտական ամուսնությունները: “Եթե ընտանիքում ամուսինների միջեւ սեր եղավ, ապա շատ դժվարություններ հնարավոր […]

Տեր-Պետրոսյանը չի ընդունում մեղադրանքները

ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Henaran.am-ի տեղեկություններով, ամեն օր խորհրդակցություն է անց կացնում ՀԱԿ-ի կազմի մեջ մտոնղ բոլոր ուժերի ներկայացուցիչների հետ: ՀԱԿ-ում նրան մեղադրում են իշխանությունների հետ բանակցելու մեջ, ինչը ՀԱԿ առաջնորդը կտրուկ մերժում է: Երեկ գիշերը հերթական խորհրդակցությանը Կոնգրեսի առաջնորդը հորդորել է համբերատար լինել եւ մի քանի օր եւս սպասել: “Իսկ այն ուժերը, որոնք լքելու […]

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի նամակը ՄԱԿ-ի պետքարտուղարին

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը նամակ է հղել ՄԱԿ-ի պետքարտուղարին, որում մասնավորապես ասվում է. ‘Ես կցանկանայի Ձեր ուշադրությունը ուղղել Ադրբեջանի մշտական ներկայացուցչի նամակի վրա, որը վերաբերում է 2012-ի հուլիսի 19-ին կայանալիք նախագահական ընտրություններին: Շատ հիասթափեցնող է Ադրբեջանի վերաբերմունքը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի` ազատ ընտրություններ անցկացնելու իրավունքի հանդեպ: Համազգային ընտրությունները օբյեկտիվ ցուցանիշ են դեմոկրատիայի զարգացման մակարդակը […]

Մոսկվայում ընթանում է ՀԱՊԿ գագաթաժողովը

Մոսկվայի Մեծ Կրեմլյան պալատում ընթանում է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակի եւ ՀԱՊԿ-ի ստեղծման 10-ամյակի հոբելյանական  գագաթաժողովը: Այն ՌԴ նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի առաջին արտաքին քաղաքական միջոցառումն է: Գագաթաժողովին մասնակցում են ՀԱՊԿ-ի անդամ-երկրները` Ղրղըզստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը,  Ուզբեկստանը, հաղորդում է “Ведомсти”-ն: Պուտինը նախ ընդունել է հյուրերին եւ ողջունել, որից հետո սկսվել է նիստը:  […]

Արծվիկ Մինասյանը դատապարտում է ՀՅԴ անվան շահարկումը

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարություն է տարածել DIY ակումբի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների շուրջ տարածված տեղեկատվության կապակցությամբ, որում մասնավորապես ասված է. ‘Դատապարտում եմ  ակումբի սեփականատերերի  և նրանց աջակիցների կողմից երևույթի անհարկի  քաղաքականացումը և հատկապես ՀՅԴ  անվան շահարկումը: Եթե ակումբի գործունեության մեջ շահագրգիռ անձինք փորձում են այդպիսի գործելակերպով ճանաչում  ձեռք բերել և իրենց վրա հրավիրել հանրության […]

Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Մոսկվա

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Մոսկվայում է գտնվում: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր` մայիսի 15-ին ՀՀ նախագահը Մոսկվա է մեկնել` մասնակցելու  Հավաքական անվտանգության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակին եւ ՀԱՊԿ-ի ստեղծման 10-ամյակին: Սերժ Սարգսյանը կմասնակցի նաեւ ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի ոչ պաշտոնական նիստին: ՀԱՊԿ-ի նիստը կկայանա Կրեմլի Մեծ Կրեմլյան դահլիճում: Հոբելյանական նիստին […]

Գագիկ Բեգլարյանը` տրանսպորտի նախարա՞ր. այս շաբաթ կպարզվի

ՀՀԿ համամասնական ցուցակի 10-րդ հորիզոնականում գտնվող Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին, ըստ շրջանառվող տեղեկությունների, հնարավոր է առաջարկվի կապի եւ տրանսպորտի նախարարի պաշտոնը: Նախարարական այս պորտֆելը “Օրինաց երկիր” կուսակցությանն էր, բայց ԱԺ ընտրություններից հետո ՀՀԿ-ն այդ նախարարությունն իրեն է վերապահել: Henaran.am-ը փորձեց Գագիկ Բեգլարյանից ճշտել, արդյոք նրան առաջարկել են նախարարի պաշտոնը,  վերջինս խորհուրդ տվեց դիմել ՀՀԿ մամլո […]

Արծվիկ Մինասյանը հանդես կգա հայտարարությամբ

Արծվիկ Մինասյանն այսօր հանդես կգա հայտարարությամբ` ի պատասխան DIY ակումբի ներկայացուցիչների այն մեղադրանքին, թե վերոնշյալ ակումբի պայթեցումը հովանավորվել է Դաշնակցության, մասնավորապես ՀՅԴ պատգամավորներ Արծվիկ Մինասյանի եւ Հրայր Կարապետյանի կողմից: Այդ մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Հիշեցնենք, որ  մայիսի 8-ին, առավոտյան ժամը 5:30-ի սահմաններում պայթեցրել են Փարպեցի 14/11 հասցեում գտնվող, Ծոմակ Օգանեզովային […]

Ջեքսոնի կոստյումները շուրջերկրյա ճամփորդության “կմեկնեն”

Փոփ-արքա Մայքլ Ջեքսոնի հագած կոստյումների հավաքածուն կցուցադրվի աշխարհի տարբեր երկրներում, որից հետո աճուրդի կհանվի: Առաջին աճուրդը կբացվի մայիսի 18-ին Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում: Հետագայում հավաքածուն կշրջի Ասիայի եւ Եվրոպայի երկրներում: 2012-ի դեկտեմբերին Ջեքսոնի իրերը կվաճառվեն Բեւեռլի Հիլզի աճուրդում: Իրերի թվում են Ջեքսոնի հայտնի սպիտակ ձեռնոցները` բյուրեղներով, ռազմական ոճի կոստյումը, որով երգիչը հայտնվել է “Soul Train awards” […]

ՕԵԿ-ում մանդատների “բազարները” շարունակվում են. հնաբնակները չեն զիջում

Թեեւ երեկ տարածվեց նորընտիր խորհրդարանում ՕԵԿ խմբակցության պատգամավորների անունները /Հեղինե Բիշարյան, Խաչիկ Հարությունյան, Մհեր Շահգելդյան, Իշխան Խաչատրյան, Սամվել Թադևոսյան, Կարեն Բոթոյան /, սակայն ՕԵԿ-ում մանդատների բաշխման շուրջ “բազարները” շարունակվում են: ՕԵԿ-ին մոտ կանգնած Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, մասնավորապես, քննարկվում է Խաչիկ Հարությունյանի եւ Իշխան Խաչատրյանի  ինքնաբացարկի եւ նրանց փոխարեն երիտասարդ ՕԵԿ-ականներին ԱԺ տանելու  հարցը: ՕԵԿ-ական հնաբնակները, սակայն, մեր ունեցած […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ