14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Վատ հոտառությունը հոգեկան շեղումների նշան է

Հոգեկան շեղումներով մարդիկ վատ հոտառություն ունեն, հայտարարել են ավստրալացի գիտնականները: Այս գործոնը կարող է վստահելի նշան լինել` անձի հոգեկան շեղումները բացահայտելու համար:

Մասնագետներն ուսումնասիրություն են անցկացրել 79 չափահասների շրջանում: Նրանք ստուգել են մասնակցիների հոտառությունը եւ նրանց հոգեկան շեղվածության մակարդակը 4 ցուցանիշերով` մանիպուլյացիա, կոպտություն, որքանով է էքսցենտրիկ կենսակերպը  եւ հանցագործությունների հանդեպ հակումներ: Մասնագետներն ուշադրություն են դարձրել  նաեւ ուսումնասիրության ենթարկվողների` այլ մարդկանց զգացմունքներին ուշադրություն դարձնելու ունակությանը:

Արդյունքում մասնագետները պարզել են, որ առավել ցայտուն հոգեկան շեղումներով մարդիկ դժվար են որոշում հոտերը եւ տարբերություն դնում դրանց միջեւ:

Մասնագետները կարծում են, որ խնդիրն այդ մարդկանց ուղեղի դիմային մասում է: Նախկինում գիտնականներն արդեն բացահայտել էին, որ հոգեկան հիվանդների մոտ խախտված է ուղեղի հենց դիմային մասի գործունեությունը, որը պատասխանատու է ծրագրավորման, բնազդային վերահսկողության եւ սոցիալական գործողությունների համար:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ